LifestyleMusic

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ «ԳՈՒԹԱՆ» ՓԱՌԱՏՈՆԸ

14/09/2017
feature2017

«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի նույնպես յուրահատուկ տոն կստեղծի հայերի համար: 

Փառատոնն կանցկացվի սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ):

Փառատոնն իրականացվում է  ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի (Մրո) մտահղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: 

Ազգագրական երգերն ու պարերը հնարավորություն կլինի վայելելու ժամանակի ազգագրական լավագույն խմբերի կատարմամբ՝ իրենց էթնիկ տարբերակով և առանց որևէ ժամանակակից մշակումների, ամբողջությամբ կենդանի հնչողությամբ և կատարմամբ: Փառատոնի ընթացքում  ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող ֆիլմեր ՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու մեզ փոխանցված ավանդը:

«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից, այն ազգային մշակույթը  ճիշտ ներկայացնելու կարևոր  նախաձեռնություն է` կոչված  հայ ազգագրական  երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը: 

Փառատոնին այս տարի մասնակցելու են 19 ազգագրական երգի-պարի խմբեր՝  Ակունք, Կարին, Սասնա Ծռեր, Վան, Վերադարձ, Մասունք, Տարոնցիներ, Նուբար, Գորանի, Մենք ենք մեր սարերը(Արցախ), Մարաթուկ, Տավրոս, Զարթոնք, Արդվին, Վարք հայոց, Ոստան, Արեգ, Մշո Հավքեր(Գավառ), Մարաթուկցիներ : 

Գութանն այս տարի, ինչպես նախորդ տարի, տեղի կունենա նաև Արցախում:  Բոլորս միասին.Պահպանենք մեր ազգային երգն ու պարը:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.