FASHIONFashion Business

H&M-Ը 2030 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ՄԻԱՅՆ ՎԵՐԱՄՇԱԿՎԱԾ ՆՅՈՒԹԵՐ

06/04/2017
An H&M logo sits on display outside a Hennes & Mauritz AB (H&M) fashion store in Budapest, Hungary, on Wednesday, Oct. 2, 2013. "The retail sales environment in Europe, especially in Spain, has become less challenging in the last few weeks, while the weather overall has also been more stable," Anne Critchlow, a London-based analyst at Societe Generale, said. Photographer: Akos Stiller/Bloomberg via Getty Images

H&M ընկերությունների խումբը հրապարակել է 2016 թվականի կայուն զարգացման տարեկան հաշվետվությունը, որտեղ նաև ներկայացված է եղել ընկերության նոր նպատակները, որոնց թվում է պարտավորվածությունը 2030 թվականին օգտագործել վերամշակված կամ այլ կայուն նյութեր հագուստի արտադրության համար, ինչպես նաև արտադրական գործընթացի փոփոխության դրական ազդեցությունը կլիմայի վրա, որն ակնառու կլինի 2040 թվականին: 

Ընկերության կողմից սկիզբ դրված Garment Collecting նախագիծը 2013 թվականից ի վեր կարողացել է հավաքել ավելի քան 39.000 տոննա ոչ պիտանի իր ամբողջ աշխարհում: 2020 թվականին ընկերության տեսլականն է հավաքել 25.000 տոննա գործվածք յուրաքանչյուր տարի: 

Մյուս հիմնախնդիրն է՝ անցնել 100% վերականգնվող էլեկտրոէներգիայի: Հարկ ենք համարում նշել, որ 2016-ին ընկերության կողմից օգտագործված էներգիայի 96%-ը ստացվել էր վերականգնվող ռեսուրսներից: 

Տարեկան հաշվետվությունը նաև մի շարք այլ հետաքրքիր փաստեր է բացահայտել ընկերության վերաբերյալ: Այսպես H&M-ը ստացել է Better Cotton Initiative հավաստագիր, որպես արտադրության մեջ բամբակ օտագործող ամենից խոշոր ընկերություն: 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

 

Կարդալ նաև

Մեկնաբանել