BUSINESSEXPERT VIEW

ՀԱԳՆՎԵԼ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ ՀԱՋՈՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ

17/04/2021

«Встречают по одежке, а провожают по уму». ընդ որում, միայն «по уму» ընկալվելու համար բավականաչափ ժամանակ է պետք. այնպես որ ավելի լավ է ի սկզբանե մտածել հագուստով համապատասխան մեսիջները փոխանցելու մասին։

Ճիշտ ընտրված հագուստը միշտ աշխատում է ի օգուտ մեզ։ Ճիշտ ընտրված հագուստն ազդում է տրամադրության, ինքնավստահության վրա։ Եվ կա կարևոր մի նրբություն։ Կերպարը ճիշտ է ու ստացված, երբ առաջին հերթին դուք ձեզ այդ կերպարում լավ ու հարմարավետ եք զգում։ Այս ամենը տեղավորվում է “𝒆𝒏𝒄𝒍𝒐𝒕𝒉𝒆𝒅 𝒄𝒐𝒈𝒏𝒊𝒕𝒊𝒐𝒏” եզրույթի մեջ, որի մասին, մի օր, գուցե, ավելի մանրամասն պատմենք։

Եվ այսպես, սովորում ենք ընտրել այնպիսի հագուստ, որը մեր շուրջ կստեղծի ճիշտ ու շահավետ ասոցացիաներ։

𝟏. Հագնվեք ձեր երազած աշխատանքի համար։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ոսկե կանոններից է. «Պետք է հագնվել այնպիսի աշխատանքի համար, որը ցանկանում ես ունենալ, այլ ոչ թե այն մեկի, որն արդեն իսկ ունես»։ Ինչ-ինչ, բայց այս հարցում նրա հետ վիճելն անիմաստ է։ Թեև նորաձևությունը հիմա ջնջում է բոլոր սահմանները, բայց, օրինակ, ուսանողի, պրակտիկանտի պես հագնվելու դեպքում դուք հենց այդպես էլ ընկալվելու եք հասարակության կողմից։ Գուցե չնկատեք, բայց դուք ինքներդ էլ ենթագիտակցորեն ձեզ այդպես եք ընկալելու։

𝟐. Օրվա outfit-ը համապատասխանեցրեք տվյալ օրվա ռիթմին։ Առավոտյան զգեստապահարանը բացելիս վերհիշեք, թե ինչ ունեք անելու օրվա ընթացքում՝ հանդիպումներ, միջոցառումներ, թե պարզապես հագեցած աշխատանքային օր գրասենյակում։ Համադրեք այդ ինֆորմացիան ձեր տրամադրության և այն մեսիջի հետ, որը ցանկանում եք ուղղել ձեր արտաքին տեսքով և գտեք ոսկե միջինը։ Մեզանից շատերն օրվա ավարտին երազում է այն մասին, օրինակ, թե երբ է հանելու այդ անհարմար զգեստը, սակայն դրանից հնարավոր է խուսափել, եթե առավոտյան ճիշտ համադրություն կազմենք։

𝟑. Երբեք մի անտեսեք հարմարավետությունը։ Խոսքը, բնավ, տնից սիրած թոփով ու տաբատով դուրս գալու մասին չէ։ Ընտրեք մաշկին հաճելի կտորներ և, իհարկե, մտածեք, թե որքանով է ձեր այդ outfit-ը զուգակցվում այն միջավայրի հետ, որում դուք լինելու եք։ Օրինակ՝ կոստյում կրել, երբ հանդիպում ես քեզնից ավելի բարձր հաստիքի մասնագետների հետ, անշուշտ, հաջողության գրավականներից մեկն է, բայց նույն այդ հագուկապով գնալ loft միջավայրում ՏՏ թիմի հետ հանդիպման, որտեղ բոլորը ջինս ու հուդի են կրում, անհարմարավետության զգացումը ձեզ ապահովված է։ Յուրաքանչյուր իրավիճակում պետք է կարողանալ խաղալ տվյալ խաղի կանոններով։ Կասկածի անգամ փոքր նշույլ, որ դուք չեք համապատասխանում dress code-ին, արդեն բավական է, որպեսզի Ձեր տրամադրությունն ընկնի և դուք ձեզ անինքնավստահ զգաք։

PR + Social Media Only 1 year 05/16-04/16

𝟒. Հիշեք՝ հագուստը պետք է «նստի»։ Թվում է, թե սա պարզից էլ պարզ է, բայց, այնուամենայնիվ, այս կանոնն անտեսողները բավական շատ են։ Հագուստը, կոստյումը կարող է լինել իդեալական, անգամ շատ թանկ, բայց եթե այն սխալ չափսի է, ապա տպավորությունը միանգամից փոխվում է։

𝟓. Մի խուսափեք աչքի ընկնել։ Երբեմն ամբոխից առանձնանալ պետք է՝ դրական իմաստով։ Պատկերացնենք, որ դուք եկել եք մասնակցելու աշխատանքի ընդունվելու հարցազրույցի, այստեղ շատ կարևոր է, որպեսզի դուք հիշվեք։ Այս պարագայում մի վախեցեք հագնել վառ գույնի որևէ իր կամ որևէ հետաքրքիր ձևածք՝ չմոռանալով, որ այդ հագուստի մեջ պետք է Ձեզ շատ հարմարավետ զգաք։ Ի դեպ, մի շարք թեստավորումներ ապացուցել են, որ կարմիր գույն կրելիս առավել ինքնավստահ ու գրավիչ եք դառնում, սա՝ ի գիտություն։

𝟔. Մշակեք «համազգեստի» տարբերակներ։ Սկզբում թեկուզ զուտ փորձի համար։ Ի դեպ, այս մեթոդից է օգտվում Facebook հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ով միշտ մոխրագույն շապիկ է կրում և Բարաք Օբաման, ով կրում է միայն մոխրագույն և կապույտ կոստյումներ։ Այս մեթոդով ի սպառ վերանում է առավոտյան «ի՞նչ հագնել» հարցը։ Ինչպես Բարաք Օբաման է մեկ անգամ ասել իր հարցազրույցում. «Ես մշտապես փորձում եմ նվազեցնել իմ կողմից կայացվելիք որոշումների քանակը. ես երբեք չեմ որոշում ինչ ուտել նախաճաշին և ինչ հագնել։ Իմ հոգսերն ու աշխատանքն առանց այդ էլ շատ է»։ Ոսկե միջինը կլինի ունենալ մի քանի մշակված outfit-եր, որոնցում, օրինակ, կարող եք տեղ թողնել նորաձև աքսեսուարների դինամիկ փոփոխության համար։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.