Փարիզյան ″Leclere″ աճուրդային տունը հավաքագրել է հայկական արվեստի ու մշակույթի բացառիկ նմուշներ և ներկայացրել ″Art Armenien″ խորագիրը կրող աճուրդի շրջանակում:
Աճուրդում ներկայացված ցուցանմուշների շարքում Տիգրան Մեծի սաղավարտն է, որի նախնական արժեքը կազմում է 8000 եվրո, Սարդուրի 2-րդ ուրարտական կայսեր բրոնզյա սաղավարտը, որի նախնական արժեքն է 55.000 եվրո, ինպես նաև 15-րդ դարով թվագրված ձեռագրից հատված:
Աճուրդի ժամանակ վաճառքի է ներկայացվելու նաև Իվան Այվազովսկու «Հայերի կոտորածը Մարմարի ծովում 1886 թվականին″ նկարը: Կտավի նախնական արժեքը 200.000 եվրո է: Ընդհանուր առմամբ ներկայացվելու են 19-20-րդ դարերի հայ 20 նկարիչների աշխատանքներ:
Աճուրդը տեղի կունենա հունիսի 2-ին: