Beauty NewsFashion Business

HAZE ՆՈՐԱԲԱՑ ՍՐԱՀԻ ԵՎ BEAUTY BAR ԿՈՆՑԵՊՏԻ ՄԱՍԻՆ

14/06/2018
feature2018

Մեր օրերում գեղեցկության ոլորտի ծառայություններ մատուցող սրահներից որոշ մասի դեպքում կիրառվում է ″beauty bar″ եզրույթը: Որոշեցինք առավել մանրամասն խոսել վերջիններիս մասին՝ հատկապես, որ Երևանում ֆրանչայզի հիմունքներով իր գործունեությունը սկսեց ուկրաինական Haze սրահը:

Մի փոքր պատմական ակնկարկ

″Beauty bar″ կոնցեպտի առաջին սրահները հայտնվեցին 90-ականներին ԱՄՆ-ում: Այս սրահները հիմնականում մասնագիտացած էին մատնահարդարման ծառայություններ մատուցելու վրա: Որոշ ժամանակ անց կոնցեպտը ներթափանցեց Եվրոպա, երբ բրիտանուհի Թիա Գրինը Նյու-Յորքում տեսնելով beauty bar-երի առատությունը, Լոնդոնի Ուեսթ Էնդ թաղամասում բացեց իր առաջին սրահը: Այժմ նրա կողմից հիմնադրված Nails Inc. սրահը շաբաթական սպասարկում է ավելի քան 10.000 հաճախորդի:

Ի՞նչ է ″beauty bar″-ը

″Beauty bar″-ի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գեղեցկության սրահի հիմնական ծառայություններից օգտվելը հաճախորդը համատեղում է ընկերուհիների հետ հաճելի շփմամբ: Որպես օրինակ բերենք հենց նորաբաց Haze սրահը: Երազկոտ անվանում ունեցող այս սրահում (″haze” թարգմանաբար նշանակում է մշուշ) հաճախորդը կարող է օգտվել վարսահարդարման, դիմահարդարման և մատնահարդարման ծառայություններից, որից հետո կարող է անցնել մյուս սրահ՝ վայելելու սուրճ կամ հետաքրքիր որևէ կոկտեյլ և ժամանակ անցկացնել ընկերների հետ:

Ես առաջիններից էի, ով հնարավորություն ունեցավ մինչև պաշտոնական բացումը ծանոթանալ սրահին: Արդար լինելու համար պետք է նշեմ, որ Երևանում դեռ ոչ բոլորն են ընկալում նման սրահների մինիմալիստական մոտեցումները՝ նախապատվությունը տալով արքունական շքեղ բազկաթոռներին նստած սպասարկվելուն: Ու հենց այդպիսի սրահներում, դու, որպես կանոն, լսում եմ իրականությանը չհամապատասխանող հաճոյախոսություններ քո հասցեին և իրար հաջորդող խորհուրդների շարք, թե ինչպես խնամել մազերն ու մաշկը: Haze-ում նման բաների չես հանդիպի: Այստեղ սիրալիր կսպասարկեն, իսկ մասնագիտական խորհուրդներով կկիսվեն միայն այն դեպքում, երբ դու հարցնես:

haze-point89haze-point89

 

Որպես կանոն ″beauty bar″-երը ծառայությունների մատուցման համար ընտրում են լավագույն պրոֆեսիոնալ միջոցները, որոնք իրենց կորպորատիվ գաղափարախոսությամբ համապատասխանում են սրահին: Haze-ի պարագայում ընտրությունը կանգ է առել իտալական Davines պրեմիում դասի վարսահարդարման միջոցների վրա, որոնք հայտնի են իրենց բարձր որակով, էկոլոգիապես մաքուր բաղադրիչներով են, ինչի շնորհիվ մազերը ստանում են բնական խնամք, իսկ ներկելու դեպքում՝ մինիմալ վնասվածք: Ապրանքանիշն արդեն 30 տարի է, ինչ ոլորտի առաջատարներից է: Եթե, դեռ առիթ չի եղել ծանոթանալ Davines ապրանքանիշին, ապա կարող եք կարդալ մեր նախորդ հրապարակումներից մեկը՝ այստեղ:

haze-point89

Ու այս մոտեցումը վերաբերում է նաև բարին: Այստեղ ներկայացված են լավագույն ապրանքանիշի խմիչքները, պատրաստվում են թրենդային կոկտեյլներ:

haze-point89

haze-point89

″Beauty bar″ կոնցեպտի սրահներում կարևորվում է հաճախորդի ժամանակը: Այդ իսկ պատճառով նախատեսված է առցանց գրանցվելու և միաժամանակ մի քանի ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Ի դեպ ծառայությունների գնացուցակը նույնպես հասանելի է առցանց: Կարծում եմ այս ինֆորմացիան ստանալուց հետո հարց չի առաջանա, թե ովքեր են այս սրահի թիրախային այցելուները՝ միջին և միջինից բարձր եկամուտ ունեցող աղջիկները, ովքեր ակտիվ են և իրենց առօրյան չի սահմանակվում մեկ գործունեությամբ:

Մենք, աղջիկներս, չենք կարող ծայրահեղ զբաղվածության մեջ անտեսել խնամված արտաքին ունենալու փաստը: Եվ նման սրահների առկայությունը, ինչպիսին որ Haze-ն է, իրական փրկություն է, երբ վարսերի հարդարման ժամանակ, նաև մյուս մասնագետը հարդարում է քո եղունգները, իսկ սրահում նաև կարողանում ես շփվել ընկերուհուդ հետ: Եվ, ամենակարևորը, միաժամանակյա սպասարկումը ոչ մի կերպ չի ազդում սպասարկման որակի վրա:

Մի քիչ էլ խոսեմ սրահի ինտերիերի մասին: Սրահը կահավորված է լոֆթ ոճի մեջ, գեղեցկության սրահի հատվածը սպիտակ գույնի մեջ է, անգամ կահույքն է սպիտակ, մինչ դեռ, բարի հատվածը՝ իրեն հատուկ մուգ մոխրագույնի և նեոնային լույսերի: Հանցագործություն կլինի չասել, որ բազկաթողները շատ հարմարվետ են, ինչը բարդ ու ժամանակատար մազի խնամքի կամ դիմահարդարում անելիս շատ կարևոր է: Haze-ը տեղակայվել է քաղաքի կենտրոնում՝ Բաղրամյան 2 հասցեում, այնպես որ այցելեք ու չմոռանաք կիսվել ձեր կարծիքներով մեզ հետ:

Նյութը՝ ©Point89 | Margarita Yesoyan
Լուսանկարները՝ ©Point89
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել