Ուրբաթ երեկոն լավագույն առիթն է սիրելի ընկերուհիների հետ հանդիպելու, շաբաթվա ընթացքում կուտակված նորություններով կիսվելու և, ուղղակի, հանգստանալու համար:
Ավելի հարմարավետ ու անկաշկանդ հանգիստ կարելի է ապահովել տանը՝ համեղ ուտեստներ համտեսելով, սիրելի խմիչքի չափավոր օգտագործմամբ և, անպայման, լավ ֆիլմի դիտմամբ: Ու, հավատացեք, կան ֆիլմեր, որոնք ոչ մի դեպքում չարժե դիտել արական սեռի ներկայացուցիչի ընկերակցությամբ: Նրանք մեկ է չեն ընկալում կանացի սենտիմենտալությունը: Իսկ ընկերուհիների հետ նման կինոդիտումն անմոռանալի կլինի:
Եվ, հեշտացնելով ձեր որոշումը, թե ինչ դիտել, առաջարկում ենք հետևյալ ֆիլմերը՝
«Միայնակ կանայք» («Холостячки»), 2012թ.
Կատակերգիկ ֆիլմի այս սյուժեն պատմում է երեք նախկին համադասարանցիների մասին, ովքեր գնում են իրենց չորորդ ընկերուհու նախահարսանեկան երեկույթին: Այնպես է ստացվում, որ միայն չորորդ ընկերուհին, լինելով բավական գեր ու ոչ գրավիչ, գտնում է իրեն փեսացու: Մնացած երեքին դեպքերի նման զարգացումն այնքան էլ սրտով չէ: Հարց է ծագում, թե արդյոք նրանք կկարողանան փչացնել իրենց ընկերուհու կյանքի ամենակարևոր օրերից մեկը: Ֆիլմի սյուժեն բավական դինամիկ է, ֆիլմը 18+ լսարանի համար է, քանի որ վերջինիս մեջ տեղ են գտել մի շարք ոչ ցենզուրային կատակներ:
«Մեկ անգամ Վեգասում» («Однажды в Вегасе»), 2008թ.
Մեղքերի քաղաք Վեգասը չար կատակ է խաղում երկու երիտասարդների հետ, ովքեր պատահաբար միաժամանակ հայտնվում են միևնույն վայրում: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քեմերոն Դիասը և Էշթոն Քութչերը: Նրանք մեկ գիշերվա ընթացքում կարողանում են հաղթել 3 միլիոն դոլար և ամուսնանալ: Այժմ նրանց խնդիրն է կիսել շահումը և ամուսնալուծվել: Պատրաստվեք նրան, որ ֆիլմի 99րդ րոպեին դուք կնկատեք, որ անդադար ծիծաղում եք:
«Այդ հիմար սերը» («Эта дурацкая любовь»), 2011թ.
Եթե պլանավորում եք դիտել «Լա-Լա Լենդ» ֆիլմը, ապա թողեք դա մեկ ուրիշ օրվա: Առաջնային դիտեք մեկ այլ ռոմանտիկ կատակերգություն սիրված Ռայան Գոսլինգի և Էմմա Սթոունի մասնակցությամբ: «Այդ հիմար սերը» ֆիլմը նրանց առաջին համատեղ աշխատանքն է: Ֆիլմը հարուստ է սյուժետային բազմազանությամբ, ֆիլմը սիրո և հանուն սիրո մղվող պայքարի մասին է:
«Շիկահերը եթերում» («Блондинка в эфире»), 2014թ.
Պատմություն, թե ինչպես անհնարինը դարձնել հնարավոր: Ոչ այդքան պրոֆեսիոնալ լրագրող, շիկահեր Էլիզաբեթ Բենքսը ծանոթի միջնորդությամբ փորձում է ստանալ դեր կինոֆիլմում: Իր կյանքի գլխավոր հարցազրույց-քասթինգի նախօրեին տեղի ունեցած երեկույթը, սակայն, կտրուկ փոխում է դեպքերի ընթացքը: Երեկույթից հետո նա արթնանում է իրեն անծանոթ վայրում, առանց ավտոմեքենայի և հեռախոսի և, ժամանակի մասին գիտակցությունը կորցրած: Ֆիլմը կներկայացնի նրա արկածները, անցած փորձությունները՝ երազանքի աշխատանքը ստանալու ճանապարհին: