ARTLifestyle

HIGH FEST ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ «ՅՈԹ ԼՈՒՍԻՆ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

04/10/2016
high fest seven moons

Հոկտեմբերի 1-ից 8–ը Երևանում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ընթանում է «High Fest» միջազգային 14-րդ թատերական փառատոնը:

Փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսին են ներկայացվում բազմաոճ ներկայացնումներ արտերկրից ժամանած դերասանների մասնակցությամբ:

Point89-ը, անմասն չմնալով թատերական այս հետաքրքիր իրադարձությունից, լուսանկարիչ Հասմիկ Դադասյանի հետաքրքիր ֆոտոշարքերի ուղեկցությամբ, պարբերաբար կանդրադառնա փառատոնի շրջանակներում ցուցադրված լավագույն ու տպավորիչ ներկայացնումներին:

Առաջինը, թերևս, կսկսենք, Տաշքենտի «Իլխոմ» դրամատիկական թատրոնի «Յոթ լուսին» երաժշտական դրամային, որով և արձանագրվեց «High Fest»  փառատոնի պաշտոնական բացումը: Ներկայացման հիմքում Ալիշեր Նավոյի «Յոթ լուսին» ստեղծագործությունն է, որում անդրադարձ է կատարվում փառքի և անուշադրության, մեծարանքի և նվաստացման միջև առկա գաղտնի հավասարակշռությանը, շախին, ով ամենինչ ուներ և կորցրեց ամենն իր հպարտությանվ պատճառով: Ներկայացումը բարձր ակնկալիքների ողբերգության պատմություն է, որտեղ իշխանատենչությունը վերածվում է խենթության և կոտրում մարդու հոգին:

Ներկայացումը իրականություն է դարձել ռուսաստանյան SounDrama թատերական ստուդիայի հետ համագործակցելու արդյուքնում:

Ներկայացման մեջ համահունչ միախառնված են ինչպես արևելյան, այնպես էլ ժամանակակից արևմուտքին հատուկ ռիթմերն ու երաժշտությունը:

Բեմական կերպարների տեսանկյունից կարելի էր տեսնել ինչպես դասական էլեգանտ գրասենյակին կոստյումներ, այնպես էլ Ուզբեկստանի մշակույթին հատուկ վառ գունավորմամբ ու նախշերով հագուստներ, որոնք առավել արտահայտիչ էին դառնում արևելյան պարերի և եվրոպական զուսպ շարժումները ներկայացնելիս:

 

Լուսանկարները՝ ©Հասմիկ Դադասյան | Point89
Նյութտ՝ ©Point89

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.