AppsLifestyle

HIKEARMENIA |ԱՐՇԱՎԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ

23/09/2016

HIKEArmenia արշավային նոր հավելված է, որն օգնում է գտնել նոր արշավային ուղիներ և ուսումնասիրել Հայաստանն իր ողջ հմայքով: 

Հավելվածը հասանելի է դարձնում արշավային ուղիները Հայաստանում, կապում է տեղացի արշավ-էքսկուրսավար մասնագետների հետ, եւ հնարավորություն տալիս պարզելու, թե  տարածքում, որտեղ կարելի է գիշերել կամ կանգ առնել:

screen-shot-1

Այս նոր հավելվածը թողարկվել է ONEArmenia շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից՝ քրաուդֆանդինգ-արշավի ընթացքում հավաքագրված միջոցներով: 

HIKEArmenia-ի հիմնական նպատակն է  զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանի մարզերում, իսկ արշավային ուղիները մատչելի դարձնել բոլորին` անկախ նրանից արշավականը փորձառու է, թե սկսնակ, ապրում է Հայաստանում, թե պարզապես ճամփորդում է:

Հավելվածն ինքնին բավականին պարզ է` գլխավոր էջը օգտատերին ներկայացնում է արշավային ուղիների ցուցակ` դասակարգված ըստ երկարության և բարդության:  Յուրաքանչյուր արշավային ուղի ներկայացնող էջը ներառում է այդ արշավային ուղու  նկարագրություն, արշավ-էքսկուրսավար մասնագետների կոնտակտային տվյալներ եւ մոտակայքում օթևանելու հնարավոր տարբերակներ:

screenshot1

screenshot2

Ամենաուշագրավն այն է, որ հավելվածը հնարավորություն է տալիս ստանալ յուրաքանչյուր արշավային ուղու GPS տվյալները, թույլ տալով օգտատերին հեշտությամբ հետևել դրանց: 

screenshot4

Առայժմ, հավելվածը ներառում է հինգ արշավային ուղի, որոնք նշագծվել են կամ ONEArmenia կազմակերպության,  կամ իրենց գործընկեր ՀԿ-ների կողմից:

Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, կնշագծվեն լրացուցիչ արշավային ուղիներ և իրենց տեղը կգտնեն  HIKEArmenia հավելվածում: Հավելվածը կսկսի գործել անգլերեն, հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, ինչպես նաև, հետագայում կթարգմանվի մի քանի այլ լեզուներով:

HIKEArmenia-ն այժմ հասանելի և անվճար է App Store-ում և  Google Play-ում.

 

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել