LifestyleMusic

HORTUS MUSICUS ԱՆՍԱՄԲԼԸ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

06/09/2016
ibg1012_evenrs_pic_hortus-1024x712

Սեպտեմբերի 14-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան Հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, հայ երաժշտասեր հանրությանը հնարավորություն կնձեռնվի ներկա գտնվելու բացառիկ երաժշտական ճամփորդությանը` մեր օրերի ամենախարիզմատիկ երաժիշտներից մեկի` Անդրես Մուստոնենի և «Hortus Musicus» անսամբլի երաժիշտների մասնակցությամբ: 

«Hortus Musicus» անսամբլն Երևանում ներկայացնելու է «Շողացող վերածնունդ,Փայլուն բարոկկո» ծրագիրը, որը դարերի խորքից մինչ այսօր մի մեծ երաժշտական ճանապարհորդություն է:

Էստոնական այս անսամբլի անվանումը բազում տասնամյակներ հանդիսանում է կատարողական արվեստի բարձրագույն նշաձող և խորհրդանիշ: Այն համարվում է Եվրոպայի մշտապես գործող ամենահին խումբը` իր յուրահատուկ ոճի մեջ: Նրանք ներկայացնում են արեւմտյան եվրոպայի միջնադարյան երաժշտություն: Եվ, ինչն ամենից հաճելի է, նրանց ծրագրում կարելի է հանդիպել նաև հայկական երաժշտություն:

Անսամբլը թողարկել է 35 ձայնասկավառակ, համերգներով հադես  եկել մոլորակի բոլոր մայրցամաքներում: Երաժշտախմբի յուրաքանչյուր ելույթ միջնադարյան հագուստների և յուրօրինակ գործիքների օգտագործմամբ վերածվում է հետաքրքիր մի բեմականացման:

14066352_1083748595024488_3751864430463645908_o

Անդրադառնալով «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին՝ նշենք, որ վերջինս հանդիսանում է Եվրոպայի առաջատար փառատոններից մեկը, որի շրջանականերում Երևան են հրավիրվում աշխարհահռչակ երաժիշտներ և նվագախմբեր:

Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ Մշակույթի նախարարության և քաղաքապետարանի աջակցությամբ:

Այս տարի փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:

Ի հավելումն՝ «Hortus Musicus» երաժշտախումբը սեպտեմբերի 15-ին նաև ելույթ կունենա Բյուրական արվեստի ակադեմիայում մեկ այլ յուրահատուկ ծրագրով, որի ընթացքում կհնչեն հրեական երգեր ու ավանդական երաժշտություն, հատվածներ «Կարմինա Բուրանա» ձեռագրերի շարքից:

Համերգների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել «Երևանյան Հեռանկարներ» փառատոնի և Բյուրական արվեստի ակադեմիայի ֆեսյբուքյան էջերում կամ զանգահարելով 077-805-687, 093-507-765 հեռախոսահամարներով:

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել