Fashion Shopping

IDBANK-Ն ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է VISA SIGNATURE ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՔԱՐՏԸ

21/02/2020

IDBank-ն առաջինը Հայաստանում ներկայացրել է պրեմիում դասի Visa Signature քարտը, որը ձեռք բերելով՝ բանկի հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել բանկի անհատական և արտոնյալ ծառայություններից, ինչպես նաև բանկի և Visa-ի կողմից տրամադրված առավելություններից։

Visa Signature-ը մի շարք առավելություններ ունի ճանապարհորդությունների, գնումների և ապրելակերպի համար։

Visa Signature քարտը տալիս է օդանավակայանների պրեմիում սրահներ անվճար մուտքի հնարավորություն, Lounge Key, 24/7 Կոնսիերժ ծառայություն, Ճանապարհորդական ապահովագրություն, բժշկական աջակցություն, հատուկ պրեմիում դասի զեղչեր, արտոնյալ առաջարկներ ամբողջ աշխարհում և շատ այլ առավելություններ։

Ունենալով այս յուրահատուկ դիզայնով քարտը՝ քարտապանը ստանում է պրեմիում դասի անհատական սպասարկում, որը ներառում է Privilege banking-ի ամբողջական փաթեթը, այն է՝ անհատական սպասարկում, արտոնյալ պայմաններ ծառայությունների համար, գործնական հանդիպումներ կազմակերպելու հնարավորություն և մանկական անկյուն, որտեղ Ձեր երեխաների հետ կզբաղվեն պրոֆեսիոնալ խաղավարները։ Ինչպես նաև առավելությունների մի ամբողջ փաթեթ՝ Cashback անկանխիկ գնումներից, բարձր եկամուտ դեբետային քարտի դրական մնացորդին, վարկային գիծ ունենալու հնարավորություն։ Visa Signature-ի քարտապանները կստանան նաև 10% զեղչ idworking-ի ծառայություններից օգտվելու համար։

Visa Signature քարտն արդեն կարելի է պատվիրել բանկի բոլոր մասնաճյուղերում կամ թողնելով առցանց հայտ։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.