LifestyleMovies

«Իմ անցյալի դիմանկարը» | ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԴՐԱՄԱ

10/09/2017
feature2017

Երիտասարդ ռեժիսոր Ֆիլիպ Պողոսյանը ներկայացնում է նոր՝ «Իմ անցյալի դիմանկարը» խաղարկային լիամետրաժ ֆիլմը:

Ֆիլմը նկարիչ Դավիթ Կիրակոսյանի անցյալի դիմանկարն է, որտեղ նրա սերերն են, անծանոթ աղջիկներ, բազմաթիվ գայթակղություններ, մի գիշերվա կյանքն ու ամեն ինչ նորից սկսելու հույսը: 18+ ֆիլմի հիմքում իրական դեպքեր են, որոնք պատմում են երիտասարդ նկարչի սիրային արկածների մասին: Դավիթը փորձառու է ծանոթություններ ու սիրային հարաբերություններ հաստատելու գործում: Շփվում է տարբեր աղջիկների հետ, որոնցից է նաև բնորդուհի Մարիան, ում և սիրահարվում է: Բայց նրանց խանգարում է Դավիթի անցյալը… 

Ֆիլմի գլխավոր դերակատարը հենց ինքը՝ ռեժիսոր Ֆիլիպ Պողոսյանն է: Կանանց կերպարները խաղացել են դերասանուհի Թամարա Գեւորգյանը, Ղազախստանից հատուկ հրավիրվել է  հաղորդավարուհի Գայանե Մարտիրոսյանը: Նրանք են մարմնավորում երկու գլխավոր հերոսուհիներին՝ Մարիային ու Անահիտին: Մյուս կերպարներում խաղացել են Դավիթ Հակոբյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Նարինե Գրիգորյանը, Սերգեյ Թովմասյանը, Արման Նավասարդյանը:

«Իմ անցյալի դիմանկար» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Այն կարող եք դիտել KinoPark և Մոսկվա կինոթատրոններում:

Կարդալ նաև

Մեկնաբանել