Shopping

ՀՈՒՇՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ։ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԱՄԵՆԻՑ ՑԱՆԿԱԼԻ ՆՎԵՐ ՕԾԱՆԵԼԻՔՆԵՐԸ

02/04/2021

Մենք հավաքագրել ենք բոլոր այն օծանելիքները, որոնք ցանկանում է ունենալ յուրաքանչյուր կին կամ, որն արդեն դարձել է նրա ֆավորիտներից մեկը, և սիրելի բույրի ևս մեկ սրվակը որպես նվեր նրան, միանշանակ, շատ կերջանկացնի։

1. Maison Francis Kurkdjian Baccarat Rouge 540: Թեև Kurkdjian ապրանքանիշը բազմաթիվ բույրեր ունի, սակայն Baccarat Rouge 540-ը դարձել է բոլոր ժամանակների սիրելին։ Շաֆրան, հասմիկ, մոխրագույն ամբրա։ Սա անթերի նվեր է բոլոր առիթների համար՝ հիշե՜ք դա։

2. Lancôme La Vie Est Belle Soleil Cristal: Այս բույրը ստեղծողների խոսքով նրանք կարողացել են սրվակել երջանկությունը։ Բույրի ստեղծման համար օգտագործվել են ամենավառ ու արևային նոտռաները՝ մանդարին, սպիտակ ծաղիկներ, մադագասկարյան վանիլ և Բալի կղզու պաչուլի։ Իսկ երջանկությունը կրկնապատկելու համար ընտրվել է օծանելիքը բազմագույն ու փայլուն սրվակը։

3. narciso rodriguez for her Musc Noir: Այս նոր բույրը ձոն է կանացի զգայականությաննո ու գրավչությանը։ Բույրի սրտում մշկընկույզն է, Նարցիսո Ռոդրիգեսի սիրելի բաղադրիչը։ Այս անգամ մշկընկույզը համադրվել է թավիշի, վարդի ու սալորի բույրերի հետ։ Առաջին անգամ է, որ կանացի օծանելիքի սրվակն ամբողջությամբ պատրաստված է թափանցիկ ապակուց։

4. Armani beauty Si Intense: Բույրի կազմում սև հաղարջի, վարդի, պաչուլի ու վանիլի նոտաներն են։ Այն ավելի հագեցած է, քան Si բույրի դասական տարբերակը։ Այս բույրն ինքնավստահություն է փոխանցում և ոգեշնչում հաճույք ստանալ կյանքից։

5. Lacoste L.12.12: Յուրաքանչյուր տարի այս բույրը փոխում է իր «շապիկը»։ Այս անգամ այն «հագել է» վարդագույն, լեգենդար Lacoste պոլո շապիկ, իսկ սրվակված բույրի հիմքում կանաչ մանդարին է, անանուխ, կարմիր հասմիկ, վարդ և մուսկուս։

6. Tom Ford Tubéreuse Nue: Հերթական անգամ Tom Ford-ը սիրո խոստովանություն է անում կանանց։ Բույրի կարևորագույն բաղադրիչը տուբերոզն է՝ ծաղիկ, որը նաև անվանում են «գիշերվա թագուհի», քանի որ այն ծաղկում է մթության քողի տակ։ Բույրն ուժեղացնում են թավիշը, հասմիկը, պաչուլին և մուսկուսային երանգներով ալոե ծառի փայտը։

7. Jimmy Choo I Want Choo: Զգեստ հիշեցնող սրվակում թաքնվում է արևելյան, ծաղյակին բույրը, որում միահյուսված են մանդարինի և դեղձի բույրը, վանիլն ու հասմիկը։ Այն միանգամից տրամադրություն է բարձրացնում և էներգիա հաղորդում։ Այս բույրը ողջ գիշեր պարելու ցանկություն է առաջացնում։

8. Byredo Mixed Emotions: Այս բույրը առաջացնում է խառը զգացմունքներ, բայց, իհարկե, դրական իմաստով։ Այս բույրը իգական սեռի յուրաքանչյուր ներկայացուցչի վրա ուրույն կերպով է ներկայանում՝ մե՜կ թարմ, մե՜կ սուր, մե՜կ փայտային։ Բույրի կազմում սև հաղարջն է, մատե և ցեյլոնյան թեյը։

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.