BeautyFEMME

ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ԽՈՆԱՎԵՑՆԵԼ ՄԱՇԿԸ

10/07/2021

Ամռանը մեզանից շատերը ձգտում է ունենալ արևահարված մաշկ։ Սակայն ամառային այդ գեղեցիկ արդյունքի հետ միաժամանակ առաջ է գալիս մաշկն առավել ճիշտ խնամելու խնդիրը։ Ընդհանրապես, ամռան ամիսներին անգամ կեսօրին քաղաքում զբոսնելուց մեր մաշկը ճառագայթվում է և ջրազրկվում։

Մաշկի բջիջները 85%-ով ջրից են բաղկացած, այդ է պատճառը, որը բավականաչափ խոնավեցումը ոչ միայն գեղեցիկ ու առողջ մաշկի գրավական է, այլ նաև մաշկի ծերացման գործընթացի դանդաղեցման։ Երբեմն մեզ թվում է, թե մենք չոր տեսակի մաշկ ունենք, բայց իրականում այն պարզապես ջրազրկված է։

Ինչպես առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մաշկի մաքրմանը, այդպես էլ այս շրջանում պետք է չանտեսենք մաշկը խոնավ պահելու հանգամանքը՝ անկախ նրանից, թե մաշկը յուղոտ, թե չոր տեսակի է։

Եկենք միասին հասկանանք, թե տան պայմաններում ինչպես է պետք խնամել մաշկը՝ մշտապես խոնավ պահելու համար։

1 Լվացվեք տաք կամ շատ թույլ սառը ջրով, չափից շատ տաք ջուրը չորացնում է մաշկը։

2 Մաշկը լվանալու համար օգտագործեք փափուկ բանաձևով միջոցներ, որոնք չեն վնասի մաշկը ծածկող հիդրոլիպիդային թաղանթը։ Հենց այդ պատճառով չի կարելի չարաշահել սկրաբերի կիրառումը։

3 Օգտագործեք մաշկի pH բալանսը վերականգնող տոնիկներ։

4 Բազային խոնավեցման համար օգտագործեք Ձեր մաշկի տեսակին համապատասխանող խոնավեցնող քսուքներ կամ խոնավեցնող շիճուկներ։

5 Օրվա ընթացքում մաշկը ցողեք ջերմային ջրով։ Ցողեք այն մաշկից 10–15 սմ հեռավարության վրա, թողեք 1-2 րոպե, իսկ մաշկի վրա մնացած կաթիլները չորացրեք անձեռոցիկով։ Ջերմային ջուրը կարող եք օգտագործել նաև մաշկն անմիջապես լվանալու հետո։

6 Շաբաթը 1-2 անգամ օգտագործեք խոնավեցնող դիմակներ։ Չմոռանաք, որ դիմակը կարելի է կիրառել միայն նախապես լվացված և չոր մաշկի վրա։

7 Մի չարաշահեք արևապաշտպան քսուքների կիրառումը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասել մաշկի կոլագենը, բայց միաժամանակ դրանք քչացնում են հիալուրոնաթթուի բնական քանակը, որը գործնականում պահպանում է մաշկի խոնավությունը։

8 Օրվա ընթացքում մի մոռացեք լրացնել օրգանիզմի ջրային պաշարը։ Անհրաժեշտ է խմել առնվազն 1.5-2 լիտր ջուր, բայց հենց մաքուր ջուր. հյութերը, սուրճը, թեյը այդ պակասը չեն լրացնում։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.