BridalBridal TrendsFASHIONLatest

ԻԴԵԱԼԱԿԱՆ ՀԱՐՍՆԱՑՈՒ | ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՔՈՂԸ

08/07/2017
feature2017

Յուրաքանչյուր հարսանեկան զգեստ լիարժեք չէ առանց համապատասխան քողի: Եվ հենց այս աքսեսուարն է շատ հաճախ որոշիչ դեր կատարում հարսանեկան զգեստի տեսակն ընդգծելու գործում: 

Հարսանեկան նորաձևությունը թելադրում է իր կանոնները՝ դասականությունը փոխարինելով նոր ոճերով: Նուրբ և կոպիտ ցանց՝ տարբեր երկարության, ասեղնագործություններ, ժանյակներ, զարդարված հուլունքներով և բյուրեղներով՝ դետալները փոխվում են, բայց միևնույն է քողի կարևորությունը մնում է անփոփոխ: Ի դեպ, անգամ գունային այլ լուծումներ ունեցող հարսանեկան զգեստները պահանջում են քողի առկայություն: 

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔՈՂ 

Թյուր կարծիք է, թե քողի ձևն անմիջականորեն կախված է հարսնացուի դեմքի օվալի հետ: Քողի ոճը պետք է համապատասխանի հարսանեկան զգեստին, այն չի կարող լինել որպես առանձին օրգանիզմ: Կան մի շարք հստակ մշակված համադրություններ, որոնց պահպանումը թույլ կտա հարսանեկան կերպարը դարձնել լիարժեք և համահունչ

Ժանյակներ:  Այժմ ժանեկավոր քողը կարելի է համադրել պարզ էլեմենտներից, բայց շքեղ ձևվածք ունեցող զգեստների հետ: Հատկապես, այն կատարյալ է լինում, երբ զգեստը ունենում է երկար փեշ և քողը, լինելով փեշի հետ նույն երկարության, ստեղծում է թագուհուն վայել կերպար: Հաջորդ թրենդը կոպիտ ժանեկավոր քողի համադրումն է խոշոր ժանյակներով զարդարված զգեստի հետ: Այս դեպքում քողը կարելի է այնպես ամրացնել, որպեսզի վերջինս գեղեցիկ շրջանակի դեմքը: Ոչ մի ավելորդություն, բայց արդյունքը նրբագեղ է:  

Image may contain: one or more people and wedding


Ասեղնագործություն: Ասեղնագործված կամ մանր էլեմենտներով զարդարված քողը պետք է կրկնի զգեստի վրա առկա նախշը կամ համադրվի ամբողջությամբ հարթ զգեստի հետ: 

Image may contain: one or more people


Անգլիական խիտ շղարշ: Անգլիական շղարշե կտորն ավելի հաստ է, պահում է ձևը: Սովորաբար այս կտորից քողերը կարվում են ուռած զգեստների համար՝ այսպիսով ստեղծվում է համապատասխան ծավալը, և չափաբաժինները չեն խախտվում: Այն նաև համադրելի է միատոն, պարզ զգեստի հետ: Այս քողը ճիշտ է օգտագործել երկշերտ տարբերակով՝ որի մի շերտը ծածկում է հարսնացուի երեսը: Այս կտորը օգտագործում են նաև որպես հիմք՝ ծայրերին ժանյակներ ամրացնելու կամ քարերով պատելու համար: Շնորհիվ կտորի խտության, այն հարսի շուրջ առանձին շրջանակ է ստեղծում, և անգամ ամենահասարակ հարսանեկան զգեստը դառնում է շքեղ:

Image may contain: 2 people, people smiling, people standing, wedding and outdoor


Թեթև եվրապական շղարշ: Այն եթերային է, շատ նուրբ: Նման կտորից ստեղծված քողերը գեղեցիկ են արքայադստեր ոճի կամ ուղիղ ուրվագիծ ունեցող զգեստների հետ: Այսպիսի քողը ճիշտ ընտրություն է, եթե հարսանեկան զգեստի վրա առկա են խոշոր, 3D էլեմենտներ: Եվրոպակա շղարշը համադրելի է մեջքի հատվածում բաց կտրվածք ունեցող զգեստների հետ: Հիշեք, որ այս քողի վրա ոչ մի հավելյալ էլեմենտներ չեն կիրառում, քանի որ այն չի պահում իր ձևը: Այն իդեալական է ռոմանտիկ կերպարի ստեղծման համար: Անգամ թեթև քամին կկարողանա օդ բարձրացնել եթերային այս քողը: 

Աղբյուրը՝ ©MarieClaire
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.