LifestyleMovies

DIOR-Ը ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՆՈՐ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

04/02/2017
inside dior

″Inside Dior″  վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու փետրվարի 9-ին` համընկնելով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա բացման հետ: Ֆիլմը նվիրված է նորաձևության տան 70-ամյակին և բաղկացած է 2 հատվածներից: Առաջին հատվածում ֆիլմը ներկայացնելու է նորաձևության տան 70-ամյակի տոնակատարությունների կազմակերպման աշխատանքները, իսկ երկրորդ հատվածը նվիրված է Մարիա Գրացիա Կյուրիի առաջին հավաքածուին, որը վերջինս ստեղծում էր որպես այդ նորաձևության տան կրեատիվ տնօրեն: Ֆիլմի ստեղծողները նշել են, որ հանդիսատեսը կկարողանա տեսնել Dior-ի պատմությունը 40-ական թվականներից մինչև մեր օրերը: 

Հիշեցնենք, որ 2014 թվականին էկրաններին ներկայացվել էր մեկ այլ ֆիլմ՝ ″Dior and I″, որը պատմում էր այն ժամանակվա կրեատիվ տնօրեն Ռաֆ Սիմոնսի կողմից առաջին հավաքածուի ստեղծման աշխատանքների մասին: 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.