Lifestyle

ԱԿՆԹԱԹԱՐԹԱՅԻՆ ԵՎ ՇՈՇԱՓԵԼԻ | FUJIFILM INSTAX MINI 9 ՖՈՏՈԽՑԻԿՆԵՐՆ՝ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

07/10/2019

Ու գուցե դուք ասեք, որ թվային այս դարաշրջանում մենք ավելի շատ սովորել ենք լուսանկարներ անել մեր սմարթ հեռախոսներով, բայց INSTAX ֆոտոխցիկները յուրահատուկ մարտահրավեր են նետում՝ ապացուցելով, որ ժամանակակից տեխնոլոգիական պայմաններում ակնթարթային լուսանկարն էլ ավելի արժեքավոր է, քան մեր սմարթֆոնում պահպանված հազարավոր լուսանակարների շարքը:

Այս նորարար տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ճանապարհորդելիս, տարբեր առիթներ տոնելիս և առօրյայում ֆիքսել կյանքի վառ և ուրախ պահերը և մի քանի րոպեի ընթացքում ստանալ պատրաստի գունավոր պատկերներ և «շոշափելի» հիշողություններ ունենալ մեր իսկ ձեռքում:

Եթե ավելի համառոտ նկարագրենք INSTAX ֆոտոխցիկները, ապա վերջիններիս կանվանենք «Շոշափելի Instagram»:

Սարքերից յուրաքանչյուրի մտածված ու վառ դիզայնը, ակնթարթային լուսանկարի երբեմնի նոստալգիկ ֆունկցիան՝ համադրված ժամանակակից կյանքի պահանջների հետ: Հենց այսպես մենք ընկալեցինք հայկական շուկայում այսուհետ ներկայացված այս նորույթները՝ ներկա գտնվելով շնորհանդեսի ոչ պակաս գունեղ և լուսանկարներով առատ երեկոյին:

«FUJIFILM-ի համար INSTAX ֆոտոխցիկների թողարկումը Հայաստանում մեծ առանջընթաց և մարտահրավեր էր: Վերջապես եկավ այն պահը, երբ ամենաթրենդային և գերժամանակակից ֆոտոխցիկները ներկայացրինք այնպիսի հեռանկարային շուկայում, ինչպիսին Հայաստանն է»,- իր խոսքում նշեց FUJIFILM Russia ընկերության զարգացման գծով տնօրեն Կիրիլ Մարտինովը:

Միջոցառման ժամանակ անցկացված հատուկ խաղարկության արդյունքում 3 հաղթողներն ունեցան իրենց սեփական INSTAX Mini 9 ֆոտոխցիկները: Իսկ իրենց նորաոճ արտաքին տեսքի և ֆունկցիոնալության ու օգտագործման հարմարավետության համար միջազգային փորձաֆետների բարձր գնահատականի արժանացած INSTAX Mini ֆոտոխցիկների ձեր նախընտրելի մոդելն այսուհետ հասանելի կլինի All Electronics, Vega և Eldorado վաճառասրահներում:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.