Fashion Shopping

IQOS 3 DUO-Ն ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

25/11/2019

Philip Morris International ընկերությունը շարունակում է նորարարությունների ներդրումը սեփական արտադրանքի մեջ: Այս անգամ ընկերությունը հանդես է եկել իր բոլորովին նոր՝ IQOS 3 DUO սարքով, որը նախկին IQOS 3-ի կատարելագործված տարբերակն է:

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր IQOS 3 DUO-ն հագեցած է լայն հնարավորություններով: Նոր սարքն այժմ ոչ միայն կօգնի ծխողներին ավելի քիչ վնաս հասցնել սեփական առողջությանը, այլ նաև շնորհիվ կատարելագործված տեխնոլոգիայի, թույլ կտա հաջորդաբար երկու գլանակ օգտագործել: Այժմ օգտատերերը կարող են չանհանգստանալ սարքը անընդհատ լիցաքվորելու մասին:

ԱՐԱԳ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ

Շնորհիվ նոր, ավելի հզոր մարտկոցի՝ նոր IQOS 3 DUO-ի բռնիչը նախկին բոլոր մոդելներից, և մասնավորապես IQOS 3-ից երկու անգամ ավելի արագ է լիցքավորվում. ընդամենը 1 րոպե 50 վայրկյան, և սարքը կրկին պատրաստ է օգտագործման:


ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Ի տարբերություն նախկին մոդելի՝ IQOS 3 DUO-ի պատյանի բարձր կայունությունն ու դիմացկունությունը կանխում են կոտրվածքների և վնասվածքնրի առաջացումը: Ի դեպ, այս սերունդն ունի սահմանափակ քանակությամբ գույն՝ կոպերը (պղնձագույն), որը սահմանակ քանակությամբ է և 6 ամսից փոխվելու է մեկ այլ գույնով։

Նոր՝ IQOS 3 DUO-ն Նոյեմբերի 10-ից արդեն հասանելի է նաև հայ օգտատերերի համար։ Ըստ կազմակերպության տրամադրած տվյալների, սարքը կարելի է գնել Դալմա և Երեվան Մոլ բուտիկներից։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.