GadgetsLIFESTYLE

IQOS-Ն ԱՅՍՈՒՀԵՏ ՆԱԵՎ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՄԵՆԱԹՐԵՆԴԱՅԻՆ ԵՐԱՆԳՈՎ

25/05/2020

Սահմանները, ճիշտ է, դեռ փակ են ու հարցական է, թե երբ կկարողանաք վայելել հանգիստը ծովում, սակայն փակելով մենք կարող ենք պատկերացնել ծովի քամին, ջրի ցողերը, ափամերձ տարածքում փոքրի սրճարանն ու թարմացնող անանուխի համով որևէ խմիչքը։ Իսկ այս ամենի հետ ասոցավցում է կապտա-կանաչ երանգը։

Ի դեպ, հենց այս երանգը, ըստ Pantone-ի, 2020 թվականի ամռան գլխավոր գույնն է։ Ասում են, որ այս երանգը հանգստացնում է, փոխանցում է իրապես ամառային տրամադրություն, թարմացնում է։ Այս երանգն արդեն իր գլխավոր դերակատարումը ցույց է տվել նորաձևության այս սեզոնի հավաքածուներում, ինչպես, օրինակ, Balenciaga, Stella McCartney, Miu Miu, Balmain, Louis Vuitton։ Այն իր մեջ ներառում է լազուրը, ազատության և ճամփորդության ձգտումը:

Sally LaPointe

Կապտա-կանաչը կամ ակվամարինը գնահատել են նաև այլ ոլորտի դիզայներները։ Այս երանգները շատ հեշտ են իրենց կիրառությունը գտնում ինտերիեր դիզայնում, իսկ հիմա նաև gadget-ների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Եվ այսպես, IQOS ապրանքանիշը, մշտապես զուգահեռ քայլելով համաշխարհային միտումներին, ներկայացրել է IQOS 3 Duo-ն ակվամարինի երանգով ամառային սահմանափակ հավաքածուն։

Հիշեցնենք, որ շնորհիվ նոր, ավելի հզոր մարտկոցի՝ IQOS 3 DUO-ի բռնիչը նախկին բոլոր մոդելներից, և, մասնավորապես, IQOS 3-ից երկու անգամ ավելի արագ է լիցքավորվում. ընդամենը 1 րոպե 50 վայրկյան, և սարքը կրկին պատրաստ է օգտագործման:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.