Fashion Shopping

ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ, ԱՎԵԼԻ ԱՐԱԳ, ԱՎԵԼԻ ԼԱՎԸ | IQOS3 ԵՎ IQOS 3 MULTI

27/08/2019

Մեր օրերի ամենալայն տարածումն ունեցող gadget-ներից մեկի՝ IQOS ծխախոտի տաքացման համակարգի նոր IQOS 3 և IQOS 3 Multi մոդելները շարունակում է քննարկման թեմա լինել և էլ ավելի շատ երկրպագուներ գտնել Հայաստանում:

Եթե չգիտեք, թե ինչ է IQOS-ը․

IQOS-ը ծխախոտի տաքացման սարք է՝ մշակված Philip Morris International ընկերության կողմից այն չափահաս ծխողների համար, ովքեր չեն ցանկանում ծխելը թողնել: Այս սարքի ստեղծման համար ընկերությունը ներդրել է 6 մլրդ դոլար և ծախսել է ավելի քան 10 տարի խստապահանջ ուսումնասիրությունների վրա: Gadget-ի ներսում պատենտավորված Heat Control տեխնոլոգիան է, որի շնորհիվ IQOS սարքը ծխախոտը տաքացնում է մինչև 350°C, բայց չի այրում այն, ինչպես սիգարետի դեպքում է։ Հենց այրման ու ծխի բացակայության շնորհիվ է, որ IQOS-ը արտազատում է շատ ավելի քիչ վնասակար նյութեր, քան սիգարետը։ Նիկոտին վայելելը դառնում է ավելի հարմարավետ․ առանց ծխի, մոխրի ու ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող կպչուն հոտի:

Ինչպիսի՞ն է նոր IQOS 3-ը․

IQOS 3 սարքը աշխատում է նույն սկզբունքով, ինչ դասական դարձած IQOS 2.4 սարքը, բայց տարբերվում է իր դիզայնով, օգտագործման ֆունկցիոնալ նորույթներով:

Այսպիսով՝

– IQOS 3 դիզայնն ավելի սահուն է, ավելի նուրբ անկյուններով, ավելացվել են  ունային նոր երանգներ:

– Սարքի մարտկոցի կյանքը երկարացվել է:

– Այլևս չկան ավելորդ կոճակներ, սարքի օգտագործումը դարձել է ավելի պարզ:

– Սարքի չափսերը մի փոքր նեղացվել են: Այժմ այն ավելի հարմար է ձեռքում պահելու համար:

IQOS 3 Multi սարքը հնարավորություն է տալիս առանց լիցքավորման օգտագործել մինչև 10 գլանակ անընդմեջ:

IQOS 3 և IQOS 3 Multi մոդելները անհատականացնելու համար  առկա է պատյանների ու աքսեսուարների լայն տեսականի՝ գունային երանգների բազմազանությամբ ու սարքը յուրահատուկ դարձնելու 576 տարբեր հնարավորություններով։

Ավելի ամուր, ավելի արագ, ավելի լավը․ IQOS-ը նորարարական այլընտրանք է սիգարետին ու նիկոտին ստանալու սովորական դարձած գործընթացին: Իսկ այս ամառ, նորույթի հետ մեկտեղ, խորհուրդ ենք տալիս նաև գունավորել առօրյան IQOS ամառային վառ ու բազմերանգ աքսեսուարների շարքով:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.