FEMMEJewelry

ՕՐՎԱ ԻՐԸ | HMAYIL ԱՊԱՐԱՆՋԱՆ

15/12/2016
Pregomesh

Ազգագրության ռուսական թանգարանում բազմաթիվ պատմական նմուշների կողքին ներկայացված է 19-րդ դարով թվագրված հայկական արծաթե ապարանջան: Ապարանջանն իրենից ներկայացնում էր շղթա, որը համադրված էր տարբեր կախազարդերով:

No automatic alt text available.

Հենց այս հին հայկական զարդից ոգեշնչված մեր աչքից չվիրպեց Pregomesh ″Hmayil″ ապարանջանը:

No automatic alt text available.

Արծաթյա այս զարդի վրա առկա յուրաքանչյուր կախազարդ ունի իր նշանակությունը:

Եռանկյունը աշխարհի եռակի ընկալման խորհրդանիշն է՝ անցյալի, ներկայի և ապագայի, որոնք միասին կազմում են մարմինը, միտքն ու ոգին:

Խաչը Քրիստոնեական կրոնի խորհրդանիշն է: 301 թվականից ի վեր, երբ հայ ժողովուրդն ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն, խաչը դարձավ հայկական ինքնության անբաժանելի մաս:

Հացահատիկով կախազարդը հիշեցնում է այն բանի մասին, որ առաջին անգամ հենց Հայկական լեռնաշխարհում է սկսվել հացահատիկի մշակումը:

Ապարանջանի վրա տեղ է գտել նաև նուռը, որպես մշակութային հավերժության նշան և ձիավորի պատկերով կոպեկը:

Image may contain: one or more people and people standing

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Pregomesh, ©RME
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.