Ամռան առաջին weekend-ը սկսվեց շատ խորհրդանշական երաժշտական միջոցառմամբ: Mezzo Production-ի նախաձեռնությամբ ամռան գալուստը Երևանը դիմավորեց Իվան Դորնի ռիթմիկ, էքսցենտրիկ ու էներգետիկ ռիթմերի ներքո:
Իվան Դորնի open air համերգն իր ֆորմատով ավելի շատ կարելի էր բնութագրել, որպես մի քանի ժամ տևող փառատոնի, որտեղ հայաստանի լավագույն DJ-ները, միջոցառման գործընկեր՝ Aboslut ընկերությունը և, իհարկե, Երևանի արևային իդեալական եղանակը մինչ բուն համերգի սկիզբն արդեն իսկ կարողացել էին ապահովել ներկաների բարձր տրամադրությունը:
Թեժ տրամադրությունն իր գագաթնակետին հասավ Իվան Դորնի բեմ բարձրանալու պահից ի վեր:
Առանձնակի ցանկանում ենք անդրադառնալ նաև ոչ միայն միջոցառման տրամադրությանն, այլ կազմակերպչական որոշ կարևոր և հաճելի փաստերի: Mezzo Production-ը հերթական անգամ ապացուցեց, որ անգամ նման բացօթյա ֆորմատի երաժշտական միջոցառումը հնարավոր է անցկացնել իդեալական կերպով՝ թերացումներ չունենալով ո՛չ ձայնի որակի, ո՛չ մասնակիցների պահելաձևի, ո՛չ էլ հրավիրված արտիստի առումով ու միջոցառման տարիքային ցենզը պահելով:
Open air համերգն անցկացվեց Dalma Garden Mall-ին հարակից հատվածում:
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է