Fashion Business

ԻՎԱՆԿԱ ԹՐԱՄՓԸ ՓԱԿՈՒՄ Է ՀԱԳՈՒՍՏԻ ԻՐ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ

25/07/2018
feature2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը դադարեցնում է հագուստի իր ապրանքանիշի գործունեությունը:

Բրենդը հիմնադրվել էր 2007-ին, այդ ժամանակ որպես ոսկերչական, որից հետո սկսել էր զբաղվել հագուստի, աքսեսուարների և օծանելիքների արտադրությամբ: Մինչ Դոնալդ Թրամփի նախագահ դառնալը Ivanka Trump ապրանքանիշը գնահատվում էր 100 միլիոն դոլար, ինչից հետո պահանջարկը կտրուկ սկսեց նվազել:

2017-ի հունվարին բրենդի հիմնադիրը լքեց ընկերությունը, մեկնաբանելով այդ որոշումը հետևյալ կերպ՝ «17 ամիս Վաշինգտոնում անցկացնելուց հետո ես չգիտեմ՝ կկարողանամ երբևէ վերադառնալ բիզնես աշխարհ: Մոտակա ժամանակահատվածում ես պլանավորում եմ կենտրոնանալ Սպիտակ տանը աշխատանքի վրա: Սա միակ արդարացի որոշումն էր իմ թիմի և գործընկերների նկատմամբ»: Իսկ այժմ որոշում է կայացվել ամբողջությամբ դադարեցնել գործունեությունը:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.