ArmenianPeople

ՀԱՅՏՆԻ ՄԱՏՆԱՀԱՐԴԱՐ, BUSINESS WOMAN ՋԵՍԻԿԱ ՎԱՐԴՈՒՂՅԱՆԸ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

24/09/2016
Helios

Point89.am-ի նախորդ հրապարակումներից արդեն տեղեկացված եք, որ Հայաստան էր ժամանել հայտնի մատնահարդար, «Եղունգների 1-ին տիկին» Ջեսիկա Վարդուղյանը:

«Helios Podology» ձեռքերի և ոտքերի բժշկական խնամքի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված այցի շրջանակներում հայտնի մատնահարդար և եղուգների խնամքի միջոցների արտադրությամբ զբաղվող գործարար հայուհին 2 օր անընդմեջ վարպետության դասեր անցկացրեց ինչպես «Helios» ընկերության աշխատակիցների, այնպես էլ այլ գեղեցկության սրահների ավելի քան 60 մասնագետների համար:

Վարպետության դասերի ընթացքում Ջեսիկա Վարդուղյանն անդրադարձավ մատնահարդարման արվեստի մանրուքներին, կիսվեց եղունգների խնամքի մեթոդներով և բացահայտեց հաճախորդներին համապատասխան որակի սպասարկում տրամադրելու գաղտնիքներով: 

Point89.am-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Եսոյանն անմիջականորեն մասնակցեց այս master-class-երից մեկին՝ պատիվ ունենալով հարդարել եղուգները հենց իր՝ Ջեսիկա Վարդուղյանի մոտ: Point89.am նաև այն հաջողակներից էր, ում ընձեռնվել էր բացառիկ հնարավորություն հարցազրույց ունենալ այս լեգենդար կնոջ հետ: Հարցազրույցը ձեր ուշադրությանը կներկայացնենք շուտով: 

Վարպետության դասերի ընթացքում օգտագործվում էին «Jessica» ամերիկյան բրենդի  լաքերը, եղունգների խնամքի միջոցները և մատնահարդարման պարագանները: Ի դեպ, Հայաստանում այս բրենդի միակ և պաշտոնական ներկայացուցիչը հանդիսանում  է  «Helios» ընկերությունը: 

Վարպետության դասերի մասնակիցներին հանձնվեցին սերտիֆակատներ Ջեսիկա Վարդուղյանի կողմից և նվերներ նախապատրաստված «Helios» ընկերության կողմից :  

Image may contain: 2 people, people standingImage may contain: 1 personImage may contain: 6 people, people sittingImage may contain: 13 peopleImage may contain: 1 personImage may contain: 2 people, people sittingImage may contain: 5 people, people smiling, people sittingImage may contain: one or more peopleImage may contain: 2 people, people smiling, people sittingImage may contain: 1 person, sitting and indoorImage may contain: 3 people, people sitting and shoesImage may contain: 5 people, people sittingImage may contain: 3 people, people sitting and indoorImage may contain: 3 peopleImage may contain: 3 people, people standingImage may contain: 1 personImage may contain: 5 people, people sitting and indoorImage may contain: 6 people, people standingImage may contain: 2 people, people smiling, people standingImage may contain: 2 people, people standingImage may contain: 18 people, people smiling, people standing, people sitting and indoor

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Հասմիկ Դադասյան

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.