PeopleStyle Icons

STYLE ICON | ԺՈԶԵՖԻՆ ԲԵՅՔԵՐ

16/04/2017
feature2017

1926 թվականի ամառն էր, Փարիզ, Ֆոլիս Բերժեր: Փարիզուհիները շտապում էին դեպի հայտնի թատրոնը՝ դիտելու ″La Revue Negre″ -ն՝ երաժշտական շոու, որը ստեծվել էր Փարիզում ջազ մշակույթի նկատմամբ առկա հետաքրքրության շնորհիվ: Եվ հենց այստեղ, կրելով մարգարիտներից կազմված շղթաներ, դաստակներին՝ ճարմանդներ և շրջազգեստ, որը կազմված էր 16 ռետինե բանաններից, Ժոզեֆին Բեյքերը հայտնվեց բեմի վրա՝ դուրս գալով արմավենու հետևից, և սկսկեց պարել: Այս պարը դարձրեց նրան աշխարհի խոշորագույն սևամորթ կին աստղերից մեկը: Մեկ երեկոյի ընթացքում նա դարձավ սենսացիա: Նրա ելույթից հետո բանաններով զարդարված շրջազգեստներով հազարավոր տիկնիկներ վաճառվեցին ողջ Եվրոպայում, գեղեցկության խմբագիրները սկսեցին խորհուրդ տալ դեմքը մերսել ընկույզի յուղով՝ Բեյքերի մաշկի պես թուխ դարձնելու համար:

Josephine Baker in Banana Skirt from the Folies Bergère production “Un Vent de Folie” (1927).  Photograph by Lucien Walery.:

Իր գեղեցկությունից և խարիզմայից զատ՝ Բեյքերը վերասահմանեց ռասայական և գենդերային տարբերությունների մասին առկա պատկերացումները: Նրա ոճի արտացոլանքները մինչ օրս կարելի է տեսնել նորաձևության և երաժշտական ինդուստրիայում՝ Prada-ից մինչև Բեյոնսե:

Beyonce (Josephine Baker):

Beyonce

Երիտասարդ տարիքում նա մաքրում էր մեծահարուստների տները, աշխատում որպես դայակ: Գործատուներից մեկը, որպես պատժամիջոց, վառել էր Բեյքերի ձեռքերը՝ լվացքը չափից շատ օճառելու համար: Ամենը փոխվեց, երբ Բեյքերը դարձավ 15 տարեկան և ընդունվեց Սուրբ Լուիս քաղաքի երգչախմբի վոդեվիլ շոուին, որից հետո սկսեց մասնակցել տարբեր մյուզիքլներին: Ի վերջո նա հասավ Ֆրանսիա, ամսեկան 1000 դոլար աշխատավարձով:

Բեյքերի ժամանումը Փարիզ համընկնեց սևական մշակույթի նկատմամբ առկա նորահայտ մոլուցքի հետ, ֆրանսիացիները հավաքում էին աֆրիկյան արվեստի գործերը, լսում էին ջազ և պարում չարլստոն: Այս մակերեսային հետաքրքրությունների մյուս կողմում կար մեկ այլ՝ առավել խորը և մտահոգիչ փաստ՝ համոզմունք, որ սև մարդկանց բնորոշ է պրիմիտիվությունը: Այն պահին, երբ Բեյքերն իր շրջազգեստով բարձրացավ բեմ, նա փայլուն կերպով կարողանում էր շահարկել սպիտակամորթ տղամարդկանց երևակայությունը: Իր շարժումներով Բեյքերը կոտրում էր կարծրատիպերը: Չվախենալով ներկայանալ յուրահատուկ կերպարով՝ Բլեյքն արժանացավ այնպիսի ճանաչման, ինչն այդ ժամանակահատվածում կանանց պարագայում աննախադեպ էր:

Տարիների ընթացքում ռետինե բանաններով ծածկված շրջազգեստը կդառնա հիմք բեմական նոր կերպարների ստեղծման համար: Այսպես, երգչուհի Բեյոնսեն 2006 թվականի Fashion Rocks ելույթի ժամանակ կրում էր նույնատիպ շրջազգեստ: 2014 թվականին CFDA Fashion Awards մրցանակաբաշխությանն երգչուհի Ռիհաննան կրում էր Բեյքերի ոճին բնորոշ թափանցիկ զգեստ:

gallery_rihanna-sheer-gown.jpg (1600×2698):

Չենք կարող չանդրադառնալ Prada ապրանքանիշի գարուն 2011 հավաքածուին և Marc Jacobs աշուն 2016 ցուցադրությանը. որտեղ ակնհայտ երևում էր Բեյքերի ձեռագիրը և նրան հատուկ վարսահարդարում:

Marc Jacobs, Fall '16

Marc Jacobs, Fall ’16

Բեմից այն կողմ Բեյքերի ոճը զարգանում էր ավելի մշակված փուլերով: 20-ականների առաջատար մոդելավորողներ Փոլ Պուարեն և Մադլեն Վիննետը ստեղծում էին Բեյքերի զգեստները: Եվ դրա կողքին Բեյքերը լուսանկարվեց մերկ, ծածկված թափանցիկ շղարշով ժամանակի հայտնի նորաձևության լուսանկարիչ Ջորջ Հոյնինգեն-Հուեյնի համար:

Dripping in pearls and not much else, stage siren Joséphine Baker, photographed here by George Hoyningen-Huene for Vanity Fair,:

Իր երկրպագուներին, ովքեր ձգտում էին նմանակել իրեն, Բեյքերը ներկայացրել էր մաշկը մգեցնող լոսյոն և մազերը փարթամեցնող քսուք: Այս ապրանքների վաճառքից ստացված գումարով Ժոզեֆին Բեյքերը տեղափոխվեց Շատո դե Միլանս, Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտվող առանձնատուն, որն ուներ 24 սենյակներից: Նա որդեգրել էր 12 երեխա աշխարհի տարբեր ծայրերից և պահում էր էքզոտիկ կենդանիներ, որոնց թվում էր Չիկիտա մականունով վագրակատուն:

Նորաձևության սիմվոլ դառնալուց զատ, նա յուրահատուկ մարդ էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա գաղտնի հաղորդագրություններ էր տեղափոխում Ֆրանսիայի համար, որոնք գրվում էին անհայտացող թանաքով Բեյքերի երաժշտական թերթիկների վրա: Նա իր տան մառանում պատսպարում էր հրեա գաղթականներին և զենքեր: 1963 թվականին նա միակ կին խոսնակն էր, ով ելույթ էր ունեցել Վաշինգտոնում և արժանացել մի շարք մեդալների:

Ժոզեֆին Բեյքերը մահացավ 1975 թվականի ապրիլի 12-ին: Այդ օրը ավելի քան 20.000 մարդ դուրս էր եկել Փարիզի փողոցներ՝ դիտելու հուղարկավորության արարողությունը: Ժոզեդֆին Բեյքերը դարձավ առաջին ամերիկացի կինը, ում հուղարկավորեցին Ֆրանսիայի զինվորական գերեզմանատանը:

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.