ArmenianFASHIONFashion NewsLatestMade in Armenia

JUST BLACK | ՆՈՐ ԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ

09/10/2017
feature2017

Հայկական նորաձևության ոլորտում օրեցօր հայտնվում են նոր անուններ, նոր ձեռագրեր: Օրերս հանրությանն իր առաջին հավաքածուն ներկայացրեց Just Black անվանումը կրող նոր fashion ապրանքանիշը:

Նոր կոնցեպտուալ բրենդն ունի ընդգծված ձեռագիր՝ հավաքածուի մեջ ներառված 41 look-երը ներկայացնում են սևի գաղափարախոսությունը կանացի և տղամարդկանց հագուստի և աքսեսուարների միջոցով: Եվ ընդամենը մեկ մոդել՝ ստեղծված սպիտակ գույնով:

Ապրանքանիշն իր տեսակով հայկական շուկայում միակն է, որն ընտրել է մեկ գույնի ուղղվածությունը և վերջինիս շրջանակներում մոդելներ է ստեղծում ինչպես կանանաց, այնպես էլ տղամարդկանց ու երեխաների համար:

just-black-point89

just-black-point89

Առաջին հավաքածուն բավական casual է, առանձին դետալները թույլ են տալիս փոխակերպումներ անել՝ ստանալով նոր look-եր: Ամեն դեպքում հավաքածուն սև գույնի պատճառով,  միանշանակ, չես կարող համարել մռայլ ու ձանձրալի: Այն ունի տրամադրություն ու յուրահատուկ բնավորություն: 

Հավել ենք, որ Just Black բրենդը ծնվել է Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորում: Ապրանքանիշը դեբյուտային հավաքածուն ներկայացրեց առանձին ցուցադրությամբ, որոնցից մեր կարծիքով ամենից հետաքրքիր look-երը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Image may contain: 1 person, standing and childImage may contain: 4 people, people smiling, people standingImage may contain: 2 peopleImage may contain: 3 people, people standingImage may contain: 4 people, people standingImage may contain: 2 peopleImage may contain: 2 people

Ապրանքանիշի նորություններին կարող եք հետևել նրանց Facebook և Instagram էջերում և www.JustBlack.am կայքում: 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©JustBlack
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել