BUSINESSNews

BRIONI ՆԱԽԿԻՆ ԿՐԵԱՏԻՎ ՏՆՕՐԵՆ ՋԱՍԹԻՆ Օ՛ՇԻՆ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ

06/04/2017

Brioni ապրանքանիշի նախկին կրեատիվ տնօրեն Ջասթին Օ՛Շին ներկայացնում է իր սեփական ապրանքանիշը՝ SSS World Corp.: Տղամարդկանց համար նախատեսված ապրանքանիշի դեբյուտային հավաքածուն ներկայացվելու է հունիս ամսին Փարիզում: Այս մասին հայտնում է BoF պորտալը: 

Հայտնի է, որ նոր ապրանքանիշի ստեղծմանը մասնակցում են բեռլինյան 032C նորաձևության թիմի անդամները, վերջիներս կլինեն դիզայների գլխավոր խորհրդատուն և կաջակցեն արտադրության գործընթացին: Ապրանքանիշի բրենդային ոճի, էքսկլյուզիվ պրինտերի ու գրաֆիկայի ստեղծմամբ զբաղվում է Ջասթին Օ՛Շիի վաղեմի գործընկեր Բեննի Ռոբինսոնը: 

Image result for justin o'shea SSS World Corp

SSS World Corp. ապրանքանիշը ներկայացնելու է տղամարդկանց համար նախատեսված լիարժեք զգեստապահարան՝ վերնահագուստ, շապիկներ, կոշիկ և աքսեսուարներ: Ոճային տեսանկյունից SSS World Corp. -ը համադրելու է փողոցային էսթետիկան շքեղության հետ: 

«Մարդիկ ցանկանում են գնել ոչ թե անուն, այլ մտահղացում: Պետք է լինի ընդդիմության որևէ էլեմենտ, որը թույլ կտա մարդկանց զգալ իրենց անհատականությունը»,- նշում է Ջասթին Օ՛Շին: 

Ազգությամբ ավստարալացի Ջասթին Օ՛Շին չունի դիզայնի ոլորտում մասնագիտական կրթություն և փորձ: Նորաձևության ինդուստրիայում կարիերան նա սկսել է լոնդոնյան show-room-երից մեկում՝ բայեր աշխատելով: Այնուհետև նշանակվել է fashion-տնօրենի հաստիքին MyTheresa մուլտիբրենդային առցանց խանութում, իսկ 2016 թվականի մարտից ստանձնել է Brioni ապրանքանիշի կրեատիվ տնօրենի պաշտոնը: Այս աշխատանքին նա մնաց ընդամենը կես տարի: Brioni-ում աշխատելու ընթացքում նա պատասխանատու էր ոչ միայն նոր հավաքածուի ստեղծման, այլև գովազդային արշավների համար, որոնք կտրուկ տարբերվեցին նախկինում ապրանքանիշի կողմից ներկայացվածներից: Այսպես, իր հեղինակած առաջին գովազդային արշավի համար Ջասթին Օ՛Շին հրավիրեց Metallica խմբին: 

Image result for brioni metallica ad

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.