Fashion News

KARL LAGERFELD-Ը ՀԵՐՔԵԼ Է CHANEL-ԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

07/12/2017
feature2017

Chanel նորաձևության տան կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդը հերքել է խոսակցությունները՝ պաշտոնը թողնելու մասին: Այս լուրերը շրջանառվում էին մի քանի ամիս շարունակ և իրենց կիզակետին հասան Chanel Metiers d’Art ցուցադրությունից առաջ, որը տեղի ունեցավ երեկ Համբուրգում: 

Harper’s Bazaar ամսագրին տրված հարցազրույցում Լագերֆելդը նշեց, որ շատերն են սպասում նման փոփոխությանը՝ նրա տեղը զբաղեցնելու համար: Բայց Լագերֆելդի պայմանագրերը Fendi և Chanel ապրանքանիշերի հետ ակտուալ են մինչև նրա մահը:  

Նշենք, որ Կառլ Լագերֆելդը ղեկավարում է Chanel նորաձևության տունը 1983 թվականից:  

Աղբյուրը՝ ©Harper’s Bazaar
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել