FEMMEStyle

ԿԱՇՎԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՈՒ ԱԶԳԱՅԻՆԻ ՀԱՄԱԿՑՈՒՄ ՍԻՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

24/05/2017

Մեր իրականության մեջ առավել հաճախ ենք սկսել նկատել, որ առօրյա արտաքինը լրացնող աքսեսուարները, բացի իրենց պրատիկ կարևորությունից ու էսթետիկ ուղղվածության,  նաև կրում են գաղափարային կարևորություն: 

Այսպես՝ ժամանակի ընթացքում մեզանում զարգացավ ազգային մոտիվներով, նախշեր պարունակող իրեր կրելու մշակույթը: Եվ, ինչ խոսք, դրան նպաստեցին բոլոր այն դիզայներները, ովքեր ազգային տարրերը դարձրեցին առավել ընկալելի ու հեշտ համադրելի ժամանակակից հագուստի հետ: 

Սիրով, այսօր կներկայացնենք ձեզ նրանցից մեկին՝ Սիրանուշ Հակոբյանին, ով դեռ 2007 թվականից ներկայացնում է հեղինակային ձեռագործ կաշվե պայուսակներ և աքսեսուարներ՝ գեղարվեստական ոճավորմամբ: 

Ներկայումս դիզայների կողմից ստեղծված մոդելները ներառում են ինչպես էթնիկ շեշտադրում, այնպես էլ ավելի պահպանողական ձեռագիր, ինչով և ավելի համապատասխան են դառնում ոճային տարբեր նախասիրություններ ունեցող հաճախորդներին: 

Վերջերս Լոս Անջելեսում Սիրանուշ Հակոբյանի ձեռագործ աշխատանքները ներկայացվել են առանձին ֆոտոշարքում, որը լավագույն կերպով ներկայացրել է դիզայների բազմաոճ ձեռագիրը: Ֆոտոշարքի նախաձեռնությունը պատկանում է դերասանուհի և հաղորդավարուհի Մարինե Մինասյանին: Ֆոտոշարքի լուսանկարիչը Սեդա Ստեփանյան է, ոճաբանը՝ Միքայել Շարաֆյանը, դիմահարդարը՝ Արմինա Սուքիասյանը: 

Նյութը՝ ©Point89 
Լուսանկարները՝ ©SiranushHakobyan
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.