ARTLifestyle

ԿԱՅԱՑԱՎ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ 650-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ

27/04/2017
feature2017

Ազգային  պատկերասրահում բացվեց «Լվովի Հայկական Տաճարի Վերածնունդը» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին: 

Ցուցադրությունը պատրաստվել է Կրակովի Մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Այն իրականցվում է ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ: Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև մայիսի 27-ը: 

Եվրոպայի ամենախոշոր հայ գաղթօջախներից մեկը՝ լեհահայ համայնքը, ձևավորվել է Լվովում՝ 13-14-րդ դարերում: Այն երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր և վարչական կենտրոնը: 

Ինչ վերաբերում է Լվովի հայկական տաճարին, որի պատվին անվանակոչվել է ցուցահանդեսը, ապա այժմ այն գտնվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի պաշտպանության ներքո: 2007 թվականից սկսած Լեհաստանի կառավարության ջանքերով պատերը նկարազարդվել են որմնանկարներով: 2015-ին տաճարի գլխամասի վերականգման աշխատանքներն արդեն ավարտվել էին: Վերականգնման աշխատանքները ֆինանասավորվել են Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից: 

Image may contain: 6 people, people standing and indoorImage may contain: 2 people, indoorImage may contain: one or more people, people standing and indoor

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.