FASHIONFashion News

KENZO-Ն ԵՎ ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ

23/07/2018
feature2018

Հագուստի ասիական Kenzo ապրանքանիշը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հետ համագործակցել է բարեգործական հավաքածու ստեղծելու շրջանակում, որը նվիրված է վագրերի պաշտպանությանը: 

Նախագծի իրականացման համար ապրանքանիշի կրեատիվ տնօրեններ Քերոլ Լիմը և Ումբերտո Լեոնը հրավիրել են չորս ժամանակակից նկարիչների՝ Ժուլյեն Տան (Կամբոջիա), Էսթեև Գո (Սինգապուր), Շոն Լինա (Մալազիա), Մերիլ Սմիթ (ԱՄՆ): Այս թիմը միասին ստեղծել է շապիկների, բոմբերների հավաքածու, որոնք կարվել են բնական բամբակից: Մոդելներից յուրաքանչյուրի վրա կարելի է գտնել համապատասխան QR կոդ, որի տակ թաքնված հղումով կարելի է ավելի ծավալուն տեղեկատվություն ստանալ վագրերի մասին: Հավաքածուն ստացել է ″Rare Stripes″ անվանումը: 

large_kenzo_tiger_wwflarge_kenzo_tiger_wwf

Սահմանափակ հավաքածուի վաճառքից ստացված ողջ եկամուտը փոխանցվելու է հիմնադրամին՝ վագրերի թվաքանակի բարձրացմանը նպաստելու համար և իրականացվում է վագրերի պաշտպանության միջազգային օրվանն ընդառաջ (հուլիս 19): 

Ի դեպ, մինչ այդ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաև Rag & Bone ապրանքանիշը: 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Kenzo
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

 

 

Կարդալ նաև

Մեկնաբանել