BeautyBeauty NewsShopping

KEVIN.MURPHY | ՆՈՐ ԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

15/02/2017
feauture2017

Շուտով Երևանում իր դռները կբացի Kevin.Murphy ապրանքանիշի պաշտոնական խանութը: Բոլոր նրանց համար, ովքեր մինչ այդ չեն լսել այս անունը շտապում ենք համառոտ ներկայացնել: 

Kevin.Murphy ընկերությունը ներկայացնում է մազերի խնամքի պրոֆեսիոնալ միջոցներ, որոնք աշխարհով մեկ կիրառվում են լավագույն գեղեցկության սրահներում և վարսահարդարման լավագույն մասնագետների կողմից: Ապրանքատեսականին ներառում է մազերի տարբեր տեսակների համար նախատեսված շամպուններ, կոնդիցիոններներ, վերականգնող և բուժող նյութեր, վարսահարդարման և ոճավորման համար անհրաժեշտ նյութեր և պարագաներ: 

Kevin.Murphy ապրանքանիշի արտադրանքի առաջնային առավելությունը վերջիններում սուլֆատների ու պարաբերնների բացակայությունն է: Մազերի խնամքի միջոցների պատրաստման համար ընկերությունը հիմնականում կիրառում է բարձրորակ բնական միջոցներ, եթերային յուղեր, ամինային թթուներ, որոնք դրական ազդեցություն են ունենում գլխամաշկի վրա՝ ինչն էլ նպաստում է առողջ ու գեղեցիկ մազեր ունենալուն: Ինչ վերաբերում է մազերի ոճավորման համար նախատեսված ապրանքներին, ապա կարևոր է նշել, որ վերջիններս սանրվածքը պահում են բավական երկար, չեն ծանրացնում մազերը, չեն ստեղծում յուղոտ, չոր կամ խճճված մազի տպավարություն: 

Մենք առաջիններից էինք, ով հնարավորություն ունեցավ ծանոթանալ այս ապրանքանիշի արտադրանքին մինչև Երևանում Kevin.Murphy պաշտոնական խանութի բացումը: Մենք առանձնակի ուշադրություն դարձրինք մազերի խնամքի ու վերականգնման համար նախատեսված կոնդիցիոներների և ոճավորման նյութերի վրա: Սիրով ներկայացնում ենք մեր թոփ, must have 4 ապրանքները: 

Kevin.Murphy REPAIR-ME.RINSE

Kevin.Murphy REPAIR-ME.RINSE

REPAIR-ME.RINSE: Սա մազերը վերականգնող  կոնդիցիոներ է, որի հիմնական բաղադրիչներն են շիայի և ալոե վերայի յուղերը: Այս կոնդիցիոները վնասված մազը ծածկում է պաշտպանիչ շերտով, վերականգնում և պաշտպանում հետագա վնասվածքներից: Repair-Me.Rinse կոնդիցիոները մազերին պարգևում է փայլ: 

Kevin.Murphy REPAIR-ME.WASH

Kevin.Murphy REPAIR-ME.WASH

REPAIR-ME.WASH: Սա սպիտակուցով հագեցված մազերի շամպուն է, որը ստանում են բամբուկից և մետաքսի ամինային թթուներից: Այս շամպունը նախատեսված է մազարմատների ամրացման  և վնասված մազերի վերականգնման համար: Այն ունի խոնավեցնող էֆֆեկտ: 

Kevin.Murphy SMOOTH.AGAIN.WASH

Kevin.Murphy SMOOTH.AGAIN.WASH

SMOOTH.AGAIN.WASH: Բալզամ, որը փափկացնում ու առողջ փայլ է հաղորդում վարսերին: Սա լավագույն միջոցներից այն աղջիկների համար, ովքեր ունեն չենթարկվող մազեր: Բալզամը, շնորհիվ բաղադրության մեջ առկա յուղերի, փափկացման հետ մեկտեղ նպաստում է, որպեսզի մազերը շուտ չխճճվեն: Ի դեպ, Kevin.Murphy ընկերությունը նման բալզամները ներկայացնում է նաև մինի տարաներով, ինչը շատ հարմար է լոգասենյակում տեղ խնայելու և ճամփորդական պայուսակում սիրելի beauty product-ը ունենալու տեսանկյունից: 

Kevin.Murphy SESSION.SPRAY

Kevin.Murphy SESSION.SPRAY

SESSION.SPRAY: Սա արդեն ոճավորման (styling) համար նախատեսված միջոց է: Այս սփրեյը կատարում է սանրվածքի ֆիքսատորի դեր, չի ծանրացնում մազերը, բաղկացած է յուղերից, ինչի արդյունքում ունի շատ հաճելի բույր: Սփրեյը մազերի վրա ստեղծում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող շերտ: Ամուր ֆիքսացիան այս սփրեյի պարագայում չի ենթադրում յուղոտ կամ իրար կպած մազեր: Սփրեյը պահում է մազերի բնական խոնավությունը, չի չորացնում և յուրաքանչյուր պահի դուք կարող եք սանրել մազերը՝ առանց ավելորդ խնդիրներ ունենալու և վարսերը վնասելու: 

Kevin.Murphy ապրանքանիշն Երևանում ներկայացնում է The Turning Heads ընկերությունը: Մենք անպայման կտեղեկացնենք ձեզ երևանյան խանութի բացման մասին: Մինչ այդ խորհուրդ ենք տալիս նաև հետևել նրանց ֆեյսբուքյան (@turningheadsarmenia) և Instagram (@kevinmurphyarmenia) էջերին:

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.