BeautyBeauty News

BY KILIAN-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՆԵՑ ԲՐԵՆԴԻ 10-ԱՄՅԱԿԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ 2 ՆՈՐ ԲՈՒՅՐ

04/03/2018
????????????????????????????????????

Hermitage նիշային օծանելիքների խանութների ցանցը հյուրընկալել էր By Kilian աշխարհահռչակ բրենդի ներկայացուցիչներ Սելին Սալաբին և Մարժոլեն Վելկոմին: Իսկ առիթը՝ By Kilian ապրանքանիշի 10-ամյակն էր և երկու նոր բույրերի ներկայացումը: 

By Kilian ֆրանսիական նիշային օծանելիքի բրենդը հիմնադրվել է 2007-ին, հիմնադիրը Կիլիան Հենեսսին է (Kilian Hennessy), ով աշխարհահռչակ Հենեսսիի թոռն է: Երկար ժամանակ Կիլիանը զբաղեցրել է L’Oreal ընկերության գործադիր տնօրենի հաստիքը, նաև հասցրել է աչքի ընկնել Alexander McQueen ապրանքանիշի համար ստեղծված գլուխգործոցներով: Հենց այս ընկերությունների հետ համագործակցելու ընթացքում էլ նա սկսում է երազել սեփական օծանելիքային բրենդի ստեղծման մասին: Նրա նպատակն էր ստեղծել այնպիսի բույրեր, որոնք ոչ միայն կլինեն կնոջ և տղամարդու ապրելակերպի նորաձև դետալ, այլ կդառնան երկրորդ մաշկ, ինքնության, կարգավիճակի և հարուստ ներաշխարհի արտացոլումը: 

1068588

105

Hermitage խանութների ցանցը հանդիսանում է By Kilian ապրանքանիշի էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում: Փակ միջոցառման շրջանակներում բրենդի հավատարիմ հաճախորդներին ներկայացվեցին նոր ″Good Girl Gone Bad- Extreme″ և ″Straight To Heaven- Extreme″ բույրերը: 

hermitage-kilianhermitage-kilian

″Good Girl Gone Bad- Extreme″-ն արդեն հայտնի կանացի օծանելիքի նոր մեկնաբանությունն է: Այն ներկայացնում է հասմիկի ու վարդի բույրերի համադրություն՝ շրջանակված օսմանտուսով: Բույրի սրտում կաթնային քաղցրությունն է և տուբերոզի բույրը: Օծանելիքի բուրային քողը եզրափակում է սպիտակ մայրու և ամբրայի համադրությունը: 

Ինչ վերաբերում է ″Straight To Heaven- Extreme″ -ին, այն հարուստ է փայտային երանգներով, որտեղ գլխավոր դերերը հատկացված են ճանդանին, պաչուլիին, վետիվերին և մայրուն: Այս համադրությանը միանում է ռոմը, չորամրգերը և վանիլը: Այս օծանելիքն իր առաջին մեկնաբանության համեմատ, ավելի քաղցր է և անդիմադրելի: 

Միջոցառման ամբողջական ֆոտոպատմությունը հասանելի է մեր Facebook էջում

872220Լուսինե Բադալյանմարգարիտա եսոյանԼուսինե թովմասյանհրաչուհի ութմազյան69ագա քանքանյան899698Սոնա ռուբենյան424144465665578493949910410366707910775722 9 10 11 12 17 18 19 23 27 24 29 34 38 58 61 71 88 52

 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | BeglarianPhotography
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.