Քիմ Քարդաշյանի կողմից հիմնադրված The Kids Supply ապրանքանիշի նկատմամբ ներկայացվել է մեղադրանք գրագողության մեջ: Ապրանքանիշի կողմից ստեղծված բոմբերն ու զգեստն ամբողջությամբ կրկնում է Comme Des Garcons և Vetements ապրանքանիշերի դիզայնը:
Այս մասին բարձրաձայնել է Diet Prada-ն՝ սոցիալական կայքերում:
Քարդաշյանը մեղադրանքին պատասխանել է իր Instagram էջում, նշելով, որ նա չի կրկնօրինակել, այլ ոգեշնչվել է այդ բրենդերի կրեատիվ տնօրեններ Ռեյ Կավակուբոյի և Դեմն Գվասալիի աշխատանքներով: Նրա խոսքերով իրերը պետք է կոչվեն դիզայներների պատվին՝ «Demna dress» և «Rei bomber»:
Աղբյուրը՝ ©DietPrada
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է