2018 թվականի նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվգենի Պլուշչենկոյի «KINGS ON ICE» Սառույցի արքաները սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասն է կազմելու սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացում-մյուզիքլը սառույցի վրա:
Գլխավոր գործընկերն է ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը:
Գլխավոր տեղեկատվական հովանավոր՝ Հայաստանի առաջին հանրային հեռուստաընկերություն:
Պաշտոնական գործընկեր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն:
Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա սառցե շոուի միանգամայն նոր ձևաչափի համաշխարհային պրեմիերան: Ներկայացման առաջին հատվածում հանդիսատեսը կվայելի հանրահայտ մարզիկների՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի առաջնությունների հաղթողների, սառցե բեմերի աստղերի անհատական կատարումները: Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշ է եղել ոչ միայն նրանց տեխնիկական վարպետության բարձր մակարդակը, այլև մարզիկների անգերազանցելի արտիստիզմը: Մարզիկների դասական կատարումների և յուրօրինակ համարների համադրումը խոստանում են տպավորությունների անկրկնելի ելևէջներ ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ նորարարական լուծումների և վառ տպավորությունների սիրահարների համար:
Երկրորդ հատվածն առանձնահատուկ նվեր կլինի հայ հանդիսատեսի համար: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Լեգենդար գեղասահորդները կվերափոխվեն ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների: Հատուկ այս ներկայացման համար գրված երաժշտությունը կկատարեն Հայաստանի լավագույն երաժիշտները: Հսկայական տեսաէկրանը, բարձրտեխնոլոգիական հատուկ էֆեկտները, ջուրն ու կրակը կդառնան երևակայությունը ցնցող դեկորացիաներ, որտեղ կծավալվի սիրո դրամատիկ, բայց լուսավոր պատմությունը:
Հայկական լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակը, որի շարքում իր ուրույն տեղն ունի Ախթամար կոնյակը, չէր կարող չաջակցել հայկական հնագույն լեգենդի՝ անհավանական նվիրվածության և անափ սիրո մասին հավերժական պատմության նոր մեկնաբանությանը: Հատուկ պրեմիերայի առթիվ միջացառման հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան համտեսել հայկական լեգենդար կոնյակը նոր լուծումներով՝ ԱՐԱՐԱՏ կոկտեյլների տեսքով, որոնք համադրելու են ներկայացման երկու հիմնական կոնցեպտները՝ սառցե աշխարհն ու հերոսների զգացմունքների ջերմությունը: Ավելի քան 200 հոգանոց բազմազգ մասնագետներից կազմված թիմն աշխատում է, որպեսզի այս հսկայածավալ գաղափարը կյանքի կոչվի և աշխարհի բոլոր մարդկանց ցուցադրվի հայոց երկրի ու հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը և հայ ժողովրդի հոգու վեհությունը:
Սառցե շոուի առաջատարներն են Եվգենի Պլյուշչենկոն և Իրինա Սլուցկայան: Անփոփոխ պաշտոնական գործընկեր՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ ի դեմս գլխավոր տնօերն Վազգեն Ասատրյանի: «Ախ Թամար» սառցե ներկայացման պրոդյուսեր՝ Զառա Մխեյան է, կազմակերպիչները՝ АППА և «Колибри Энтертайнмент» ընկերությունը:
Տոմսերը ձեռք բերելու համար՝ Ticketmarket (093 102 102) և ticketscloud.org: