Երևանում կայացած աննախադեպ սառցե շոուին անդրադառնում ենք մեր ֆոտոշարքով: Սառույցի արքա Եվգենի Պլուշենկոն, արքայադուստր Ադելինա Սոտնիկովան, ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան և Միրայֆ խումբը, Հայաստանի ջազ նվագախումբը, երգչուհիներ Իվետա Մուկուչյանը և Սոնան, վիրտուոզ ջութակահար Էդգար Հակոբյանը, արտերկրից ժամանած այլ գեղասահորդներ և արտիստներ երևանյան հանդիսատեսին պարգևեցին իրական տոն:
Առանձնակի ցանկանում ենք անդրադառնալ Եվգենի Պլուշենկոյի կողմից բեմադրված և կատարված հատուկ համարին, որի հիմքում վերջերս մեծ էկրան դուրս եկած «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքն էր և որը ներկայացնում էր աղետալի երկրաշարժից հետո հայ ժողովրդի ցավի, կյանքի պայքարի ու վերածննդի մասին: Ելույթից հետո Եվգենի Պլուշենկոյին միացավ նաև սաունդթրեքի հեղինակ Հայկոն:
Հավելենք նաև, որ երեկոյի ընթացքում նաև տեղի էր ունենում նորաձևության ցուցադրություն, որին մասնակցում էին ինչպես հայ դիզայներներ, այնպես էլ Հայաստանում ներկայացված մի շարք արտասահամանյան բրենդեր:
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Հասմիկ Դադասյան
Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է