LifestyleMusic

KINGS ON ICE PRESENT FASHION ON ICE | ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ՇՈՈՒ-ԾՐԱԳԻՐ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ

14/11/2016
Plyushenko

Նոյեմբերի 27-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայ հանդիսատեսը հնարավորություն կստանա դիտել «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» բացառիկ շոու-ծրագիրը, որն իր յուրատեսակ ձևաչափի մեջ իրականացվել է հատուկ հայ հանդիսատեսի համար:

Շոու-ծրագիրն իրենից ներկայացնում է արվեստի տարբեր ժանրերի սինթեզ: Սառույցի վրա ցուցադրվող ներկայացումը բաղկացած կլինի պարային, գործիքային երաժշտության, վոկալ, էստրադային-կրկեսային, հետաքրքիր տեսաշարի, նորաձևության ցուցադրության համարներից: Բեմականացված և արտասովոր կատարումներով հանդես կգան ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի և Հայաստանի համաշխարհային մակարդակի գեղասահորդները, իսկ որպես գլխավոր մենակատարներ ելույթ կունենան Եվգենի Պլյուշչենկոն և Ադելինա Սոտնիկովան:

Միջոցառումն իրենց երաժշտական ելույթներով կզարդարեն ջազի երգչուհի Մարիամ Մերաբովան և Միրայֆ խումբը, երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Սոնան, Քսենոնան, Ալյոնա Վասիլևան և վիրտուոզ ջութակահար Էդգար Հակոբյանը:

Միջոցառման շրջանակներում Հայաստան առաջին անգամ կժամանի նաև Եվրոպայի չեմպիոն Ֆլորան Ամոդիոն, իսկ այ գեղասահորդներից ելույթ կունենան Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը:

Նորաձևության ցուցադրության ժամանակ կներկայացվեն հայ տաղանդավոր  նորաձևության  տների մոդելավորողների 2017 թվականի հավաքածուները:

Նշենք նաև, որ այս աննախադեպ շոուի ներկայացումը հայ հանդիսատեսին հնարավոր է դարձել «FORPOSTART Production» կազմակերպության և պրոդյուսեր Արի Զաքարյանի շնորհիվ:

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել