LifestyleMovies

KINGSMAN. ՈՍԿԵ ՇՐՋԱՆ | ՆԱՅԵ՞Լ, ԹԵ՞ ՈՉ

23/09/2017
feature2017

Կոմեդիկ, երգիծական և լրտեսական «Kingsman. Գաղտնի ծառայություն» ֆիլմի 2015 թվականին մեծ էկրան բարձրանալը համընկնեց «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի պրեմիերայի հետ, ինչի արդյունքում ռեժիսյոր Մեթյու Վոնի աշխատանքը մի քիչ անտեսված մնաց:

Մեծ աղմուկ չհանած պրեմիերայով հանդերձ շատերը այս ու այն կողմից լսած արձագանքների հիման վրա շտապեցին կինոթատրոններ՝ այսպիսով ֆիլմի համար ապահովելով մինչև 414 միլիոն դոլարի եկամուտ:

Եվ հիմա, հանդիսատեսին ներկայացվել է ֆիլմի երկրորդ հատվածը: Ֆիլմը ստացել է «Kingsman: Ոսկե շրջան» անվանումը: Բոլոր նրանց համար, ովքեր առաջին մասն էլ չէին տեսել, ասենք, որ ֆիլմը հետաքրքիր խառնուրդ է, որտեղ կոտրված են լրտեսական ֆիլմերի մասին ավանդական պատկերացումները, այստեղ շատ է հումորը, երբեմն այն նաև վերածված է հեգնանքի, ասել, որ ֆիլմի դրվագները շատ ուժեղ լոգիկայով են փողկապակցված, սուտ կլինի, բայց սա բնավ չի խանգարում ֆիլմի «action»-ով լի լինելուն: Կատարյալ անգլիական «ակցենտ» պարունակող ֆիլմ: Ոճի տեսանկյունից, միանշանակ, հանդիսատեսը կվայելի դասակ իդեալական կոստյումների առկայությունը:

kingsman-point89

Ֆիլմի երկրորդ հատվածում հանդես է գալիս «Ոսկե շրջան» անվանումը կրող չարագործ կազմակերպությունը, որը ղեկավարում է 50-ականների վրա շեղված Պոնին՝ Ջուլիանա Մուրի դերակատարմամբ: Այս կազմակերպությանը հաջողվում է վերացնել կինգսմանների բոլոր գրասենյակները: Իսկ նրանք, ովքեր կենդանի են մնացել, դուրս են գալիս պայքարի: 

Ֆիլմի դերասանական կազմի մեջ առանձնապես փոփոխություններ տեղի չեն ունեցել: Գլխավոր դերակատարներն են Քոլին Ֆյորտը, Թերոն Էջերտոնը, նրանց են միացել Ջուլիանա Մուրը, Հոլի Բերին և Չեննինգ Տատումը:

Մեր կարծիքով՝ այս ֆիլմն ԱՐԺԵ ԴԻՏԵԼ: Լավագույն ընտրությունը կլինի ընկերների հետ weekend-ի երեկոն թեթև, բայց ոչ ձանձրալի ֆիլմով սկսել ցանկացողների համար:

Ֆիլմը Երևանում ներկայացված է մեծ էկրանին, այն կարելի է դիտել KinoPark, Cinema Star և «Մոսկվա» կինոթատրոններում:

 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©20th Century Fox
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել