NewsPeople

ՀԱՅԱԶԳԻ KRISTINA SI-ԻՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ BLACK STAR ԼԵՅԲԼԻ ԱՆԴԱՄ

06/03/2018
9

Black Star լեյբլը և հայազգի երգչուհի Kristina Si-ին չեն երկարացրել պայմանագիրը։ Ընդ որում բեմանակ անվան և երգերի օգտագործման իրավունքը շարունակելու է պատկանել Black Star լեյբլին։

Քրիստինա Սարգսյանի հետ պայմանագիրը կնքվել էր դեռ 5 տարի առաջ։ Այդ շրջանում ստեղծված ողջ հեղինակային նյութերը, որոնց թվում են երգերը, տեսահոլովակներն ու անգամ լուսանկարները, Կրիստինան այլևս օգտագործել չի կարող։

5

 

Black Star-ը նշել է, որ խստիվ հետևելու է երգչուհու հետագա գործունեությանը՝ կանխելու իրենց պատկանող ինտելեկտուալ սեփականության օգտագործումը։

Ինչ վերաբերում է Քրիստինա Սարգսյանին՝ նա պատրաստվում է շարունակել երաժշտական կարիերան՝ այս անգամ արդեն որպես անհատ կատարող։

Թե ինչը հանդիսացավ պայմանագրի չերկարաձգման պատճառ՝ դեռ պարզ չէ։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.