Մայր և դուստր ձևաչափով «Քայլ դեպի բարություն» բարեգործական նորաձևության երեկոն կազմակերպել էր Kwisty Fashion Studio-ն ի դեմս դիզայներ Քրիստինե Գրիգորյանի: Միջոցառման ողջ հասույթը «Ընտանիք Մեկ Ուժ» հասարակական կազմակերպության միջոցով տրամադրվելու էր մանկատան սաներին և անապահով ընտանիքների երեխաներին։
«Քայլ դեպի բարություն» խորագրով «Մայր և դուստր» բարեգործական նորաձևության երեկոյի` աստղերի մասնակցությամբ
Kwisty Fashion Studio-ի և FS Projects-ի հետ համատեղ կազմակերպված նորաձևության երեկոյի մասնակիցներն աստղերն էին:
Բարեգործությունից զատ, երեկոյի նպատակ էր մանկատան սաներին ուղղորդել դեպի նորաձևության ոլորտ, հնարավորություն տալ կրթվելու «Կվիստի Ապագայի դպրոցում» և «Երևանի մշակույթի պետական քոլոջում»։
Միջոցառման ընթացքում երգեցին հայ հայտնի երգիչներ, հատուկ հյուրն էր Դաթոն `Վրաստանից: Նախագծին էին միացել նաև հատնի դերասաններ և մոդելներ՝ Լուիզա Ներսիսյանը , Ռոզի Ֆիլբերգը, Իրինա Թովմասյանը իր հրաշք դուստրերի հետ միասին։ Միջոցառման գեղեցիկ ռիթմերը ապահովեց DJ Donz-ը։Մանկատան երեխաների համար կազմակերպված էր ուրախ շոու ծրագիր, որի ավարտից հետո հանձնվեցին նվերներ կազմակերպիչների ու հովանավորների կողմից, այնուհետև հաջորդեց տոնական տորթի կտրման արարողությունը։