Fashion Business

LANVIN-ՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

19/11/2018
feature2018

13 տարի Lanvin ֆրանսիական նորաձևության տան հետ համագործակցելուց հետո տղամարդկանց հագուստի շարքի համար պատասխանատու կրեատիվ տնօրեն Լուկաս Օսսենդրեյվերն որոշում է կայացրել լքել ընկերությունը: 

Նրա վերջին աշխատանքը Lanvin ապրանքանիշի ներքո եղավ նախասեզոնային հավաքածուն, որը ներկայացվեց Փարիզի Palais de Tokyo-ում: Խոսակցություններ են շրջանառվում, որ ապրանքանիշը 2019 թվականի հունվարին նոր հավաքածու չի ներկայացնի: 

lucas Ossendrijver-point89

Ընկերությունում տեղի ունեցող կադրային փոփոխությունները սկսվեցին այս տարվա փետրվարին, երբ Lanvin ապրանքանիշի կորպորատիվ փաթեթը վաճառվեց չինական Fosun կորպորացիային: 

Կրեատիվ նոր տնօրենի անունը կհայտարարվի մինչև այս տարվա ավարտը: Շրջանառվող լուրերի համաձայն հաստիքը կարող է զբաղեցնել Loewe և Acne Studios թիմի դիզայներ Բրունո Սիալելլին: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.