FASHIONFashion BusinessFashion News

LANVIN-Ն ՈՒՆԻ ՆՈՐ ՏՆՕՐԵՆ

28/08/2018
feature2018

Փետրվար ամսին Lanvin ֆրանսիական նորաձևության տունն առերեսվեց ֆինանսական խնդիրների, արդյունքում ընկերությունը գնվեց չինաստանի Fosun կազմակերպության կողմից:

Այս գործարքից մեկ ամիս անց ընկերությունը լքեց կրեատիվ տնօրեն Օլիվյե Լապիդուսը, որին ժամանակավորապես փոխարինեց Fosun կրեատիվ տնօրեն Ջոան Չենը: Այժմ այդ հաստիքը զբաղեցնում է Ժան-Ֆիլիպպ Հեքետը, ով նախկինում հաջողությամբ ղեկավարել է Sandro բրենդը:

Կրեատիվ նոր տնօրեն Հեքետն առաջնային զբաղվելու է բրենդի ստեղծագործական մասի զարգացմամբ: Կանանց հագուստի շարքի վրա աշխատող թիմը դեռ կմնա առանց ղեկավարի, իսկ տղամարդկանց հավաքածուների պատասխանատուն 2005-ից ի վեր շարունակում է մնալ Լուկաս Օսսենդրիյվերը: Հեքետի խոսքերով նոր կադրեր համալրելիս պետք է ընտրությունը կանգ առնի այն մարդկանց վրա, ովքեր հասկանում են բրենդի ԴՆԹ-ն:  

Կարդալ նաև

Մեկնաբանել