Սովորաբար փորք տարրաների մեջ լցված այս must have խնամքի միջոցները ի զորու են շուրթերը միանգամից խոնավացնել, պաշտպանել վնասվածքներից, տալ առողջ ու բնական երանգ, անգամ մեծացնել ծավալը: Հավատացե՛ք, երբեմն շրթունքների բալզամը լիարժեք փոխարինել անգամ շրթներկին:
Շուրթերի բալզամ NAIRIAN

Այս փոքրիկ տարրայի մեջ համադրվել են կոկոսի և շիի յուղերը, անանուխի եթերայուղը: Այս խոնավացնող բալզամն օգնում է հանգստացնել չոր շուրթերը և հաղորդում է դրանց բնական փայլ:
Շուրթերի բալզամ Լ՛Occitane

Նուրբ բալզամ, որի բաղադրության մեջ հիմնային տեղ է գտել կարիտեյի յուղը: Լ՛Occitane ապրանքանիշը ներկայացնում է բալզամների տեսականի, որոնցից մի քանիսն ամռանը նաև կարող են օգտագործվել որպես շրթներկ, քանի որ վերջիններս աչքի են ընկում հաճելի երանգներով և համով բույրերով:
Շուրթերի բալզամ MixIT

E վիտամինով և մակադամիայի յուղով, աննկարագրելի գեղեցիկ թաց շուրթերի էֆֆեկտ ստեղծող և պաշտպանիչ այս բալզամները All About Lips շարքից են: Ձեզ մնում է միայն ընտրել նախընտրելի երանգը: