LOOM Weaving ապրանքանիշը հայկական նորաձևության շուկայում գործող այն ընկերություններից է, ում հաջողվել է գտնել հայկական գորգագործության առանձին տարրերն ու նորաձևության թրենդերը մեկ ամբողջկանության մեջ ճիշտ չափաբաժնով համադրելու ոսկե միջինը:
Ապրանքանիշի մոդելները ներկայացնում են ձեռագործ հագուստ, որի դիզայնի հիմքում՝ հայկական զարդանախշերն ու գունային համադրություններն են: Բոլոր մոդելները ստեղծվում են ձեռագործ աշխատանքի և ժամանակակից սարքավորումների կիրառմամբ, տեսականին ամբողջությամբ արտադրվում է Հայաստանում:
LOOM Weaving-ի հավաքածուն ներառում է կարդիգաններ, սվիտերներ, զգեստներ, շարֆեր և գլխարկներ: Մոդելների դիզայնը թրենդային է: Վերջիններիս ստեղծման համար կիրառվում են բարձր որակի բրդի, բամբակի, մետաքսի և վուշի մանվածքներ:
Ոճային ձեռագրի տեսանկյունից LOOM Weaving ապրանքանիշի մոդելներն առանձնանում են գունային համադրություններով և հավելյալ էլեմենտների ու աքսեսուարների մինիմալ կիրառմամբ: Մոդելների վրա առկա միակ աքսեսուարը, թերևս, վերջինիս գործվածքի նախշն է ու գույնը:
LOOM Weaving ընկերությունն իր գործունեությամբ ու գաղափարներով քայլեր է անում խթանելու հայկական տրիկոտաժե հագուստի արտադրության զարգացմանն ու այդ արտադրանքի կիրառման թրենդի ձևավորմանը:
Մի քանի տարիների ընթացքում LOOM Weaving-ը, շնորհիվ արտադրանքի բարձր որակի, դիզայնի յուրահատկության ու գնային ճկուն քաղաքականության, կարողացել է ձեռք բերել հավատարիմ հաճախորդներ նորաձևություն սիրող հասարակության շրջանակներում, ինչպես նաև սեփական արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել արտերկրում:
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©LOOM Weaving