FASHIONFashion News

LOOM WEAVING-Ը ՍՏԵՂԾԵԼ Է ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱԳՈՒՍՏԻ ԴԵԲՅՈՒՏԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

03/09/2016
LOOM Weaving

Դրսում արդեն աշուն է՝ իր փոփոխական եղանակով, սեզոն, որի ընթացքում առավել ակտուալ է դառնում կրել հագուստ, որը կլինի նորաձև և միաժամանակ ջերմացնող: Իսկ մեր խենթ առօրյաներում այնքան կարևոր է հագուստի պարագայում նաև հարմարավետություն զգացողության առկայությունը: 

Նշված բոլոր բաղադրիչները մեկտեղելու հնարավորություն այսուհետ ունեն արական սեռի ներկայացուցիչները: LOOM Weaving ապրանքանիշը, թեևակոխելով ընդլայնման նոր փուլ,  ներկայացնում է տղամարդկանց կարդիգանների իր առաջին հավաքածուն: 

LOOM Weaving

Հավաքածուի մեջ ներառված մոդելները գործված են բարձր որակի բրդից: Կարդիգանների գունային երանգներն ու ընտրված ուրվագծերը թույլ են տալիս վերջիններս կրել casual ոճի կոնցեպցիայում: Հավաստիացնում ենք՝ ջերմության և հարմարավետության պակաս մեր սիրելի տղամարդիկ, միանշանակ, չեն ունենա: 

LOOM Weaving

Ինչպես միշտ, հավաքածուի բոլոր մոդելները կարելի է ձեռք բերել «Armenian Brands» առևտրային հարթակում տեղակայված LOOM Weaving show-corner-ից: 

Loom weaving

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©LOOMWeaving

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.