LifestyleMovies

«ՄԱՏԱՆԻՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՐԻԱԼԸ ԿԴԱՌՆԱ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

22/03/2018
feature2018

Ամերիկյան Amazon ծառայության սերիալը, որը կնկարահանվի անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքիենի «Մատանիների տիրակալը» վեպի հիման վրա, կդառնա ամենաթանկարժեքը հեռուստատեսության պատմության մեջ:

Ֆանտաստիկ ժանրի ֆիլմաշարի նոր էկրանավորման իրավունքը Amazon-ը ձեռք է բերել 250 մլն դոլարով: Եվս 250 մլն ծառայությանն անհրաժեշտ կլինի սերիալի երկու եթերաշրջանի ստեղծման և մարքեթինքի համար: Ոչ մի ուրիշ սերիալի նկարահանումը դեռևս 500 մլն դոլար չի արժեցել:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի նկարահանած «Մատանիների տիրակալը» ֆիլմերի եռապատման արտադրական բյուջեն կազմել է 280 մլն դոլար:

Նշվում է, որ սերիալը չի կրկնի արդեն իսկ նկարահանված ֆիլմերի սյուժեն, այլ կներկայացնի դրա նախապատմությունը: Մանրամասները դեռևս չեն հաղորդվում:

Կարդալ նաև

Մեկնաբանել