Բրիտանացի գիտաշխատող, պատմաբան Դեվիդ Գրանտը պնդում է, որ իրեն հաջողվել է գտնել Ալեքսանդր Մակեդոնացու կորած կտակը:
Բրիտանացի գիտնականը ավելի քան 2000 տարի անց բացահայտել է Մակեդոնացու կտակի գաղտնիքը, իր և իր ժառանգների ճակատագիրը հին հայկական ձեռագրում:
Դեվիդ Գրանտը կարծում է, որ Մակեդոնացու կտակի գորյության մասին վկայությունն առկա է հելլենիստական «Ալեքսանդրի վարքը» վեպի մեջ՝ այլ կերպ հայտնի որպես ″Alexander Romance″, որը 5-րդ դարում թարգմավել է հայերեն և տարածվել բազմաթիվ օրինակներով: Գրքի վերջին գլուխը քաղաքական պատմական բրոշյուր է պարունակում և գերագույն իշխանի կամքը: Նախկինում պատմաբանները գրքի այդ գլուխը դիտարկում էին որպես հերյուրանք և ոչ թե որպես պատմական արժեք ունեցող փաստաթուղթ:
Գիտնական Դեվիդ Գրանտ
Հավելենք, որ գիտնական Դեվիդ Գրանտն ավելի քան 10 տարի աշխատում է իր «Ալեքսանդր Մակեդոնացու կորած կտակը» (″The Lost Testament of Alexander the Great″) գրքի վրա:
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages, ©DailyMail, ©SWNS.com
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է