ARTLifestyle

ԼՎՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

22/04/2017
feature2017

Ապրիլի 26-ից Ազգային  պատկերասրահում կգործի «Լվովի Հայկական Տաճարի Վերածնունդը» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին:

Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը ձևավորվել է Լվովում՝ 13-14-րդ դարերում, որը երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։ 

Ցուցադրությունը պատրաստվել է Կրակովի Մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Այն իրականացվում է ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ: 

Ցուցադրությունը բաց կլինի մինչև մայիսի 27-ը: 

Կարդալ նաև

Մեկնաբանել