FASHIONFashion Business

LVMH-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ ՇՈՒԿԱՅՈՒՄ

11/04/2017
feature2017

Լյուքսային առաջատար հոլդինգ LVMH-ը այս տարվա սկզբից ավելացրել է եկամուտը 15%-ով, որը կազմել է 9,9 մլրդ. եվրո: Այս մասին նշված է ընկերության պաշտոնական հաշվետվության մեջ: 

Եկամտային աճն անդրադարձել է ընկերության գործունեության բոլոր ուղղություններին: Հիմնական չափաբաժինն ընկել է գինիների և ալկոհոլային խմիչքների սեգմենտին (16%, 1,2 մլրդ. եվրո): Հաջորդիվ աճ է նկատվել օծանելիքի և կոսմետիկ միջոցների վաճառքի մեջ (մինչև 1,4 մլրդ. եվրո) և նորաձևության, կաշվե իրերի արտադրանքների վաճառքի մեջ (3,4 մլրդ. եվրո): Ժամացույցների վաճառքի ցուցանիշի աճը կազմել է 14%՝ մինչև 879 մլն. եվրո: 

LVMH (Louis Vuitton – Moet Hennessy) ընկերությունների խումբը հիմնադրվել է 1987 թվականին և իր կազմի մեջ ներառում է 70 անուն ապրանքանիշ, որոնց թվում են՝ Christian Dior, Donna Karan, Emilio Pucci, Fendi, Givenchy, Louis Vuitton, Marc Jacobs, Bulgari, Hublot, TAG Heuer, Zenith. 

Ընկերության կողմից հրապարակված զեկույցում նշվում է նաև, որ շուկայի անկայունության պայմաններից ելնելով LVMH-ը շարունակելու է կենտրոնացնել իր ուժերն ապրանքանիշերի զարգացման վրա, խստորեն հետևելու է որակի պահպանմանը, ինովացիոն մեթոդների կիրառմանը և թիրախային ներդրումների կատարմանը:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.