LifestyleMusic

MARCUS MILLER-Ը ԵՎ YEREVAN JAZZ FEST-Ի ԲՈՒՌՆ ՄԵԿՆԱՐԿԸ

28/10/2017
marcus-miller-yerevan-jazz-fest-point89

Grammy երկակի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Մարկուս Միլերի համերգը, Yerevan Jazz Fest 2017 փառատոնի հեդլայների կարգավիճակով, հերթական ապացույցն էր այն փաստը, որ Yerevan Jazz Fest-ը գտնվում է այնպիսի բարձր նշաձողի վրա, որը կարող է ապահովել համաշխարհային հայտնության նման երաժիշտների մասնակցությունը հայաստանյան բեմի վրա, տեխնիկական պայմանների առկայությունը՝ վերջիններիս երաժշտությունն առավել հնչեղ դարձնելու համար և, իհարկե, ճաշակը՝ ընտրված երաժշտական ձեռագրերի միջոցով քաղաքում ջազային ալիք ստեղծելու համար:

Փառատոնի մեկնարկը ազդարարվեց պաշտոնական ասուլիսով, որի ընթացքում հնարավորություն եղավ շփվել Մարկուս Միլիերի, հայկական ջազի լեգենդ Լևոն Մալխասյանի, երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի, Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանի և այլոց հետ:

Մարկուս Միլերը, տաղանդաշատ երաժիշտ լինելուց բացի, մեզ հիշվեց որպես չափազանց համեստ մարդ, ով այդքան էլ չէր սիրում խոսել սեփական անձի մասին, բայց ով մշտապես շրջապատված է երաժշտությամբ: Ինչպես պատմեց հենց ինքը Մարկուս Միլերը՝ անգամ նրա հայրը, լինելով 92 տարեկան, յուրաքանչյուր կիրակի օր եկեղեցիում նվագում է դաշնամուրի և երգեհոնի վրա:

Ավանդույթի համաձայն փառատոնի պատվավոր հյուրը ստորագրեց փառատոնի պաստառը: Նա նաև իր հետ տարավ Լևոն Մալխասյանի նվերը՝ ձայնասկավառակներով լցված տուփ, որը միանշանակ, իր մեջ պարունակում էր հայկական ջազի լեգենդար գործերը:

marcus-miller-yerevan-jazz-fest-point89 marcus-miller-yerevan-jazz-fest-point89 marcus-miller-yerevan-jazz-fest-point89 marcus-miller-yerevan-jazz-fest-point89 marcus-miller-yerevan-jazz-fest-point89 marcus-miller-yerevan-jazz-fest-point89 marcus-miller-yerevan-jazz-fest-point89 marcus-miller-yerevan-jazz-fest-point89 marcus-miller-yerevan-jazz-fest-point89

Ասուլիսից ժամեր անց, ինչպես ասում են, խոսքը վերածվեց գործի: Հայ հանդիսատեսին ներկայացվեց այնպիսի որակի համերգ, որից հետո սոցիալական ցանցերը ողողվեցին միայն հիացմունք արտահայտող մեկնաբանություններով: Յուրահատուկ, համերգ, որը բառերով նկարագրելը դժվար է: Սա պետք էր տեսնել: Կներեք, ոչ թե տեսնել, այլ՝ ԼՍԵԼ:

Մարկուս Միլլերն ամբողջությամբ կլանել էր բեմը, կլանել էր հանդիսատեսին և տեղափոխել իր երաժշտական աշխարհ:

IMG_7082 (1024x683) IMG_7105 (1024x683) IMG_7109 (1024x683) IMG_7136 (1024x683) IMG_7206 (1024x683) IMG_7207 (1024x683) IMG_7210 (1024x683) IMG_7240 (1024x683) IMG_7256 (1024x683) IMG_7259 (1024x683) IMG_7264 (1024x683)

Յուրաքանչյուր տարի Yerevan Jazz Fest-ի մեկնարկները դառնում են էլ ավելի վառ, իսկ հաջորդող օրերն՝ առավել հագեցած: Փառատոնը դեռ նոր է սկսել, իսկ մենք արդեն փորձում ենք պատկերացնել, թե ինչպիսին այն կլինի հաջորդ տարի:

Հիշեցնենք, որ Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո: Փառատոնի գլխավոր գործընկերն է ARARAT Brandy ընկերությունը, գլխավոր հովանավորը՝  Ardshinbank

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Diana Avagyan
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել