NewsPeople

ՀԱՅԱԶԳԻ ՄԱՐԻԱՆՆԱ ԼԻՄԱՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՊԱՏՎԱՎՈՐ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿՈՎ

06/09/2018
feature2018

Երգչուհի Մարիաննա Լիման, ով հանդես է գալիս ջազ, սոուլ, գոսպել ոճերում, օգոստոս ամսին Հայաստանը ներկայացրել է Պորտուգալիայի Սեյա քաղաքում «FICSE» միջազգային մրցույթ-փառատոնին, երգելով ″Mercy on me″ և  ″My funny Valentine″ ստեղծագործությունները:

marianna-lima-point89

Մրցույթում Մարիաննա Լիման զբաղեցրել է պատվավոր առաջին հորիզոնականները: Մարիաննա Լիմայի մասնակցությունն այս կարևոր մրցույթում ապահովեց Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Մրցույթը հովանավորում էր Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունը:

marianna-lima-point89

Մրցույթն ացկացում է Սեյայի քաղաքապետարանի աջակցությամբ: Սա երգչուհու թվով 16-րդ մրցույթն էր, որից նա հաղթանակով է վերադարձել:

Մարիաննան նշում է, որ բավականին բարդ էր մրցակցությունը, քանի որ մասնակիցները բավականին ուժեղ էին: Նաև երգչուհին նշեց մի զավեշտալի փաստ: Օդանավակայանում կորցրել էին նրա ուղեբեռը, և ելույթի զգեստը ձեռք է բերվել մրցույթից ժամեր առաջ: Մարիաննան նշեց, որ «FICSE» շատ կարևոր մրցույթ է Պորտուգալիայի համար:

marianna-lima-point89

Հիշենք, որ Մարիաննա Լիման նաև «Եվրոպան իմ  սրտում» գրքի հեղինակն է, եվրոպական 30 քաղաքների մասին: Նա շուտով պատրաստվում է գիրք գրել նաև ԱՄՆ-ի և Կանադայի մասին:

Կարդալ նաև

Մեկնաբանել